Իրանցի հետազոտողն արժանացել է Բուլղարիայի պատվո կրծքանշանին
https://parstoday.ir/hy/news/iran-i226628-Իրանցի_հետազոտողն_արժանացել_է_Բուլղարիայի_պատվո_կրծքանշանին
Pars Today-ի հաղորդմամբ՝ Բուլղարիայի նախագահն իրանցի գիտաշխատող տիկին Հաջեր Ֆիուզիին է հանձնել այդ երկրի պատվո կրծքանշանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2024 13:03 Asia/Tehran
  • Իրանցի հետազոտողն արժանացել է Բուլղարիայի պատվո  կրծքանշանին

Pars Today-ի հաղորդմամբ՝ Բուլղարիայի նախագահն իրանցի գիտաշխատող տիկին Հաջեր Ֆիուզիին է հանձնել այդ երկրի պատվո կրծքանշանը։

Բուլղարիայի նախագահ Ռոման Ռադովը հանդիսավոր արարողության ժամանակ այդ երկրի պատվո նշանը շնորհել է իրանագետ  Հաջար Ֆայուզդիին, ով 60 տարի շարունակ ջանքեր է գործադրել Բուլղարիայում և Սոֆիայի համալսարանում իրանագիտության և պարսից լեզվի զարգացման ուղղությամբ։
Արարողության ժամանակ Բուլղարիայի նախագահն ասել է․ «Այս գնահատանքը  վկայում է մշակութային և սոցիալական նպատակների, ինչպես նաև հասարակության հոգևոր և քաղաքակրթական առաջընթացի նկատմամբ տիկին  Հաջեր Ֆիուզիի նվիրվածության նկատմամբ հարգանքի մասին»։ 
 Հաջար Ֆայուզիի և Բուլղարիայում Իրանի դեսպանատան մշակութային խորհրդական  Մասուդ Ահմադիի հետ զրույցում, նա նշել է, որ Իրանն ու Բուլղարիան ունեն հին քաղաքակրթական պատմություն և մշակութային շատ լավ հարաբերություններ։
Տիկին Ֆայուզին անդրադարձել է Բուլղարիայում պարսից լեզվի բարձր դիրքին, հավելելով, որ  բուլղարերեն-պարսկերեն բառարանի հրատարակումը դրական քայլ է երկու ժողովուրդների մշակույթն ավելի լավ հասկանալու համար։ Նա շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի նախագահին՝ քաղաքակրթական և մշակութային ոլորտների նկատմամբ ուշադրության համար։