Թեհրանի համալսարանի դասախոս. Սիրիան իր առջեւ երեք ընտրություն ունի
-
Թեհրանի համալսարանի դասախոս. Սիրիան իր առջեւ երեք ընտրություն ունի
Pars Today- Իրանցի համալսարանի դասախոս և քաղաքական ակտիվիստը X սոցիալական ցանցում մատնանշել է Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները և գրել․- Սիրիայի ապագայի համար կա երեք ընտրություն:
Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ քաղաքական ակտիվիստ, Թեհրանի համալսարանի համաշխարհային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս Ֆավադ Իզադին կիրակի օրը «X» սոցիալական ցանցում գրել է.-Սիրիայի ապագայի համար երեք ընտրություն կա. Առաջին ընտրությունը մեկ այլ Լիբիա դառնալն է, իսկ երկրորդը՝ դառնալ Ամերիկայի և մանկասպան ռեժիմի նոր ծառան։
Իզադիի հայտարարության համաձայն՝ Սիրիայի երրորդ ընտրությունը Պաղեստինի ժողովրդին աջակցելն է և արտաքին քաղաքականության մեջ դիմադրության առանցքում մնալն ու ներքին քաղաքականության մեջ անցյալի թուլությունները շտկումն է։
Իզադին գրել է, որ Սիրիայի և Իրանի ժողովուրդներն ու կառավարությունը կիսում են այն կարծիքը, որ երրորդ տարբերակն ավելի լավն է։
Սիրիական բանակի հրամանատարությունն այս կիրակի առավոտյան (դեկտեմբերի 8) հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության անկման մասին։
Սիրիական բանակի հրամանատարության հայտարարությունը հրապարակվել է զինված խմբավորումների կողմից Դամասկոսի գրավումից եւ Բաշար Ասադի՝ Դամասկոսից հեռանալու լուրը տարածվելուց հետո։