Փեզեշքյան․ Սիրիայի ապագան պետք է որոշի այդ երկրի ժողովուրդը
https://parstoday.ir/hy/news/iran-i226688-Փեզեշքյան_Սիրիայի_ապագան_պետք_է_որոշի_այդ_երկրի_ժողովուրդը
Ընդգծելով Սիրիայում տարբեր կողզմերի միջև փոխըմբռնման կայացման անհրաժեշտությունն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հույս է հայտնել, որ Սիրիայում ռազմական հակամարտությունն ու բռնությունները հնարավորինս շուտ կավարտվեն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2024 06:26 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Սիրիայի ապագան պետք է որոշի այդ երկրի ժողովուրդը

Ընդգծելով Սիրիայում տարբեր կողզմերի միջև փոխըմբռնման կայացման անհրաժեշտությունն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հույս է հայտնել, որ Սիրիայում ռազմական հակամարտությունն ու բռնությունները հնարավորինս շուտ կավարտվեն։

Հղում անելով «Թասնիմ» գործակալությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ կառավարության անդամների հետ հանդիպխման ժամանակ, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է միասնության և Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականության պահման անհրաժեշտությունն ասելով․ «Սիրիայի քաղաքական ապագան պետք է որոշի այդ երկրի ժողովուրդը»։ 

Նա հույս է հայտնել որ հակամարտությունը հնարավորինս շուտ կավարտվի և սիրիացիները կապրեն խաղաղ  պայմաններում, հեռու բռնությունից ու անհանգստությունից, ինչպես նաև երկրի ճակատագրի որոշման հարցում կործանարար արտաքին միջամտոթյունից։ 

Նշելով, որ Սիրիայի բոլոր քաղաքացիների, սրբավայրերի, ինչպես նաև դիվանագիտական-հյուպատոսական վայրերի ու առաքելությունների անվտանգությունը պետք է պաշտպանվի ըստ  միջազգային իրավունքի, Փեզեշքյանը հավելել է, որ Իրանը կշարունակի խորհդրակցությունները համապատասխան կողմերի և ՄԱԿ-ի հետ՝  իրավիճակի կայունացմանն ու տարածաշրջանի կայունության ու անվտանգության պահպանման նպատակով։

Խստորեն դատապարտելով Սիրիայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումները, Փեզեշքյանը  սիրիական բոլոր կողմերին զսպվածության կոչր է արել, ինչպես նաև ընդգծել Սիոնիստական ռեժիմի գործողությունների նկատմամբ այդ ուժերի և տարածաշրջանի երկրների զգոնության անհրաժեշտությունը։