Էսլամի. Միջուկային արդյունաբերության ոլորտում Իրանն ունի համակցված կարողություններ
https://parstoday.ir/hy/news/iran-i226708-Էսլամի._Միջուկային_արդյունաբերության_ոլորտում_Իրանն_ունի_համակցված_կարողություններ
Սահաբ - Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է.-Այս տարիներին հեղափոխության առաջնորդի և տարբեր կառավարությունների արդյունավետ աջակցությամբ և խորաթափանցությամբ միջուկային տեխնոլոգիային հասանելիության և այդ ոլորտում զարգացման ճանապարհը հարթվեց, և այժմ մենք ունենք համակցված կարողություններ այս ոլորտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2024 13:41 Asia/Tehran
  • Էսլամի. Միջուկային արդյունաբերության ոլորտում Իրանն ունի համակցված կարողություններ

Սահաբ - Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է.-Այս տարիներին հեղափոխության առաջնորդի և տարբեր կառավարությունների արդյունավետ աջակցությամբ և խորաթափանցությամբ միջուկային տեխնոլոգիային հասանելիության և այդ ոլորտում զարգացման ճանապարհը հարթվեց, և այժմ մենք ունենք համակցված կարողություններ այս ոլորտում:

«Սահաբ» ցանցը մեջբերելով ԻՌՆԱ-ն, հաղորդել է, Մոհամմադ Էսլամին երկուշաբթի օրը Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է.- Միջուկային արդյունաբերությունը կարելի է համարել երկրի առաջընթացի շարժիչ ուժը. Այս արդյունաբերությունը հսկայական ազդեցություն ունի գիտության և տեխնոլոգիայի զարգացման ոլորտում։

Էսլամն ասել է.- Այդ իսկ պատճառով այս արդյունաբերությունը միշտ եղել է խիստ մենաշնորհված, և իմպերիալիստ տերություններն մյուս ժողովուրդներին թույլ չեն տալիս հեշտությամբ օգտվել և վայելել այս տեխնոլոգիան։

Անդրադառնալով միջուկային տեխնոլոգիաների զարգացման հարցում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պարտականություններին՝ Իրանի փոխնախագահը հայտարարել է.-Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ունի հատուկ կանոններ և պարտավոր է աջակցել միջուկային տեխնոլոգիաներ ունեցող երկրներին, որպեսզի բոլոր ժողովուրդներն ավելի հեշտ հասանելիություն ունենան միջուկային խաղաղ  տեխնոլոգիաներին:

Նա հավելել է․- Ցավոք,  ՄԱԳԱՏԷ-ն այս գործընթացը տարբեր կերպ է սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության համար, և մենք ականատես ենք իմպերիալիստական ճակատի կենտրոնացմանը՝ խաթարելու այդ ճանապարհը. Նրանք միշտ խոչընդոտել են Իրանի առաջընթացը, և դա ապացուցված է։

Նշելով, որ շատ երկրներում այս գործընթացը տարբեր է, և ստեղծված իրավիճակը արմատավորված է Իրանի ժողովրդի հետ թշնամության մեջ,  Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է․- Այս մտքի ու մոտեցման հիմքն ու հենարանն արմատավորված է տիրակալական համակարգում։

Նա նշեց.-Իմպերիալիստական համակարգը շարունակական դատարկաբանություններով ու աղմուկով միշտ փորձել է կանխել Իրանի միջուկային խաղաղ զարգացումները և այս տարիներին հետամուտ է եղել Իրանի միջուկային գործին և նեղություն պատճառել Իրանին։