Էսլամի. Միջուկային արդյունաբերության ոլորտում Իրանն ունի համակցված կարողություններ
Սահաբ - Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է.-Այս տարիներին հեղափոխության առաջնորդի և տարբեր կառավարությունների արդյունավետ աջակցությամբ և խորաթափանցությամբ միջուկային տեխնոլոգիային հասանելիության և այդ ոլորտում զարգացման ճանապարհը հարթվեց, և այժմ մենք ունենք համակցված կարողություններ այս ոլորտում:
«Սահաբ» ցանցը մեջբերելով ԻՌՆԱ-ն, հաղորդել է, Մոհամմադ Էսլամին երկուշաբթի օրը Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է.- Միջուկային արդյունաբերությունը կարելի է համարել երկրի առաջընթացի շարժիչ ուժը. Այս արդյունաբերությունը հսկայական ազդեցություն ունի գիտության և տեխնոլոգիայի զարգացման ոլորտում։
Էսլամն ասել է.- Այդ իսկ պատճառով այս արդյունաբերությունը միշտ եղել է խիստ մենաշնորհված, և իմպերիալիստ տերություններն մյուս ժողովուրդներին թույլ չեն տալիս հեշտությամբ օգտվել և վայելել այս տեխնոլոգիան։
Անդրադառնալով միջուկային տեխնոլոգիաների զարգացման հարցում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պարտականություններին՝ Իրանի փոխնախագահը հայտարարել է.-Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ունի հատուկ կանոններ և պարտավոր է աջակցել միջուկային տեխնոլոգիաներ ունեցող երկրներին, որպեսզի բոլոր ժողովուրդներն ավելի հեշտ հասանելիություն ունենան միջուկային խաղաղ տեխնոլոգիաներին:
Նա հավելել է․- Ցավոք, ՄԱԳԱՏԷ-ն այս գործընթացը տարբեր կերպ է սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության համար, և մենք ականատես ենք իմպերիալիստական ճակատի կենտրոնացմանը՝ խաթարելու այդ ճանապարհը. Նրանք միշտ խոչընդոտել են Իրանի առաջընթացը, և դա ապացուցված է։
Նշելով, որ շատ երկրներում այս գործընթացը տարբեր է, և ստեղծված իրավիճակը արմատավորված է Իրանի ժողովրդի հետ թշնամության մեջ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է․- Այս մտքի ու մոտեցման հիմքն ու հենարանն արմատավորված է տիրակալական համակարգում։
Նա նշեց.-Իմպերիալիստական համակարգը շարունակական դատարկաբանություններով ու աղմուկով միշտ փորձել է կանխել Իրանի միջուկային խաղաղ զարգացումները և այս տարիներին հետամուտ է եղել Իրանի միջուկային գործին և նեղություն պատճառել Իրանին։