Իրանը ներկայացրել է պաշտպանական ոլորտի նոր ձեռքբերումները/ «Սիմորղն» իրականացրել է իր թռիչքը
https://parstoday.ir/hy/news/iran-i226782-Իրանը_ներկայացրել_է_պաշտպանական_ոլորտի_նոր_ձեռքբերումները_Սիմորղն_իրականացրել_է_իր_թռիչքը
Իրանի Քիշ կղզում ընթացող օդատիեզերական 12-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում իր առաջին թռիչքն է իրականացրել ԻԻՀ ՊՆ արտադրության «Սիմորղ» թեթև ինքնաթիռը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2024 06:02 Asia/Tehran
  • Իրանը ներկայացրել է պաշտպանական ոլորտի նոր ձեռքբերումները/ «Սիմորղն» իրականացրել է իր թռիչքը

Իրանի Քիշ կղզում ընթացող օդատիեզերական 12-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում իր առաջին թռիչքն է իրականացրել ԻԻՀ ՊՆ արտադրության «Սիմորղ» թեթև ինքնաթիռը։

«Թասնիմ» գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարը արարողության ժամանակ հայտարարել է. «Այս ինքնաթիռը նախագծվել, արտադրվել և կառուցվել է պաշտպանության նախարարության և գիտահեն  ընկերությունների ջանքերով՝ միջազգային ստանդարտներին և կանոնակարգերին համապատասխան»։ 

Բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն, անդրադառնալով իրանցի մասնագետների ջանքերի շնորհիվ պաշտպանական և ռազմական ոլորտներում գրանցված առաջընթացին, նշել է. «Վերջին տարիներին Իրանում ավիացիոն արդյունաբերությունը զարգացնելու համար մեծ ծրագրեր են իրականացվել, և այսօր մենք կարողանում ենք արտադրել ժամանակակից սարքավորումներ՝ բարձրակարգ տեխնոլոգիաներով»։

ԻԻՀ ՌՕՈՒ հրամանատարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն կարող ազդել Իրանի կամքի ու կարողության վրա։ Նա նշել է․ «Այս ցուցահանդեսում ցուցադրված ինքնաթիռները 100%-ով տեղական են և կառուցվել են ՊՆ և ռազմաօդային ուժերի համագործակցությամբ»։ 
Իրանի օդային և ավիացիոն արդյունաբերության 12-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 300 օտարերկրյա հյուրեր։