Ինչպե՞ս Արևմուտքը «մարդու իրավունքները» վերածեց գաղափարական զենքի ու սև քարոզչության
https://parstoday.ir/hy/news/iran-i226792-Ինչպե_ս_Արևմուտքը_մարդու_իրավունքները_վերածեց_գաղափարական_զենքի_ու_սև_քարոզչության
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն անդրադառնալով Մարդու իրավունքների համաշխարհային օրվան, նշել է, որ մարդու իրավունքները քաղաքական նպատակների համար որպես գործիք օգտագործելն այդ իրավունքների պաշտպանության դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2024 12:45 Asia/Tehran
  • Ինչպե՞ս Արևմուտքը «մարդու իրավունքները» վերածեց գաղափարական զենքի ու սև   քարոզչության

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն անդրադառնալով Մարդու իրավունքների համաշխարհային օրվան, նշել է, որ մարդու իրավունքները քաղաքական նպատակների համար որպես գործիք օգտագործելն այդ իրավունքների պաշտպանության դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքն է։

Pars Today-ի հողորդմամբ՝ X-ում արած գրառման մեջ Իսմայիլ Բաղային գրել է․ «Մարդու իրավունքների համաշխարհային օրը մարդկությունը հպարտ է  1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի ԳԱ կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունմամբ իր արժեքավոր ձեռքբերումներով»։
Այդուհանդերձ, մարդու իրավունքները որպես պատերազմական գործիք կիրռաելը, այդ հարցում երկակի ստանդարտների ու ընտրովի մոտեցումների կիրառումը, շարունակում են մնալ ամենամեծ սպառնալիքը մարդու իրավունքների պաշտպանության համար և լուրջ վտանգի են  ենթարկում մարդու իրավունքների պաշտպանության կառույցի արդյունավետությունը»։
Չնայած մարդու իրավունքների պաշտպանության հարցի համաշխարհային ու միջազգային մասշտաբներին, ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի քաղաքականություններն ու գործողությունները վկայում են, որ Արևմուտքն ունի մարդու իրավունքների սեփական ու  սահմանափակ սահմանումը. հիմնարար հայեցակարգը և հատուկ չափանիշները, որոնք կիրառվում են հատկապես այն երկրներում, որոնք դեմ են Արևմուտքի գերիշխանությանը:  
Քանի որ աշխարհի տարբեր հատվածներում, ինչպես նաև համաշխարհային կրոններում մարդու իրավունքների հարցի նկատմամբ վերաբերմունքը տարբերվում է, Արևմուտքի կողմից սխալ է դատել այլ երկրներին՝ ելնելով մարդու իրավունքների սեփական սահմանումից:
Արևմուտքի գերիշխանությանը դեմ երկրներն, այդ թվում՝ Իրանն ու Վաշինգտոնի մրցակիցներ Ռուսատսանն ու Չիանստանը բազմիցս բարձրացրել են Արևոմւտքի կողմից երկակի ստանդարտների կիրառման հարցը։ 
Տարիներ շարունակ մարդու իրավունքներն Արևմուտքի համար եղել են իր գերիշխանությանը դեմ հանդես եկող երկրների դեմ քարոզչական հարձակումների և հոգեբանական պատերազմի գործիք:
Դրա վառ օրինակն  ուկրաինական պատերազմում Ռուսաստանին մարդու իրավունքների ոտնահարման և ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրելն է, և նույնիսկ Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալը։ Այս որոշումը ողջունել են ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները։ 
Մինչդեռ երբ Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պատերազմի նախարար Յոավ Գալանտի ձերբակալության  օրդեր տվեց՝  ցեղասպանության և քաղցը որպես զենք օգտագործելու, ինչպես նաև Գազայի բնակիչներին ցեղասպանության ենթարկելու պատճառով, ԱՄՆ-ն դատապարտեց այդ որոշումը։ 
Եվրոպական երկրները Միջազգային քրեական դատարանի անդամ են և պարտավոր են կատարել դատարանի վճիռները։ Սակայն այդ երկրներից շատերը, տարբեր պատճառաբանություններով,  խուսափում են վճռի գործադրումից։ Իսկ ԱՄՆ-ն  նույնիսկ սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ։ 
Մյուս հարցը կայանում է նրանում, որ Արևմուտքը, հատկապես՝ ԱՄՆ-ն,  իրեն անձեռնմխելի է համարում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրություններից, ուստի անտեսում է մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի զեկույցները, հայտարարությունները և որոշումները։ 
ԱՄՆ-ում մարդու իրավունքների ուսումնասրությունը  ցույց է տալիս, որ այդ երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են գրանցվում: Գունավոր մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքը և նրանց նկատմամբ ամերիկյան ոստիկանության բռնությունները, ինչպես նաև տարբեր երկրներում ռազմական գործողությունների, հարձակումների և ռազմական հանցագործությունների պատմությունն, ինչպիսիք են Վիետնամը, Աֆղանստանը, Իրաքն ու Սիրիան, բանտերի ստեղծումն ու մեղադրյալների խոշտանգումներն ապացուցում են, որ մարդու իրավունքների վերաբերյալ Վաշինգտոնի պնդումները կեղծ են։ 
Եվրոպական երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան, առկա են խտրականություն և բռնությունը գունամորթների, ներգաղթյալների, մուսուլմանների և փախստականների նկատմամբ, ներգաղթյալների աշխատանքային ծանր և ոչ պատշաճ պայմաններ, գենդերային և էթնիկ խտրականություն ինչպես աշխատաշուկայում, այնպես էլ կրթության ոլորտում։