Իրանի Իսլամական Հանրապետությունը փոքրամասնությունների իրավունքները հարգելու հաջող մոդել է
https://parstoday.ir/hy/news/iran-i226798-Իրանի_Իսլամական_Հանրապետությունը_փոքրամասնությունների_իրավունքները_հարգելու_հաջող_մոդել_է
Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային Իրանահայության պատգամավորն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը փոքրամասնությունների իրավունքները հարգելու  հարցում հաջող մոդել է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2024 14:09 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական Հանրապետությունը փոքրամասնությունների իրավունքները հարգելու հաջող մոդել է

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային Իրանահայության պատգամավորն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը փոքրամասնությունների իրավունքները հարգելու  հարցում հաջող մոդել է»։

Mehr լրատվական գործակալության թղթակցի հաղորդմամբ՝ երեկ երեքշաբթի, Մարդու իրավունքների համաշխարհային օրվան զուգահեռ, Թեհրանի Շահիդ Բեհեշթիի անվան համալսարանում տեղի ունեցավ փոքրամասնությունների իրավունքների հետազոտական ​​կենտրոնի բացման արարողությունը՝ համալսարանի դասախոսների, խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորների, իրավաբանների և մտավորականների ներկայությամբ։

Թեհրանի և Հյուսիսային Իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանն այս արարողության ժամանակ ասաց. Իրանի Իսլամական Հանրապետությունը իր հարուստ անցյալով առանձնահատուկ դեր է խաղացել փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում։ Իրանի սահմանադրությունը օրենքով ներառել է տարբեր ցեղախմբերի կրոնական հարցերն իրացնելու ազատությունը։ Կրոնական փոքրամասնությունները դերակատարում են ունեցել երկրի բոլոր պատմական ոլորտներում։

Շահվերդյանը հավելեց. «Մեր երկիրը՝ Իրանը, լեցուն է եղել տարբեր էթնիկական խմբերով ու կրոններով. Մենք կարողացել ենք աշխարհին ցույց տալ կառուցողական փոխգործակցության օրինակ՝ ունենալով տարբեր կրոններ»:

Շահվերդյանը հավելեց. Իրանի հաջող փորձառությունները, ինչպիսիք են կրոնական հետազոտողների ներկայությամբ մշակութային հանդիպումները, հասարակությունների և կրոնների միջև մեր ջանքերի օրինակ են: Այս երկխոսությունները ձևավորվել են փոխադարձ հարգանքի և մարդու իրավունքների հիման վրա և հիմք են հանդիսացել սոցիալական ամրապնդման համար։

Իրանի Իսլամական խորհրդարանում հրեաների պատգամավոր  Հոմայուն Սամեհն էլ ասել է. «Մեծարգո Իմամ Խոմեյնին (Իսլամական Հանրապետության հիմնադիրը) միշտ ընդգծել է հասարակության միասնությունը, իսկ միասնության գործոններից մեկը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ  ցանկանում օգտագործել փոքրամասնություն բառը, քանի որ մենք մեզ առանձնացված չենք համարում իրանական հասարակությունից։ Մեր մշակույթն ու բառբառը մեկ է դարձել Իրանի հետ, և մենք մեզ առանձին չենք համարում, բայց ցավոք, ոմանք սխալմամբ չեն տարբերում հուդայականությունն ու սիոնիզմը, և դա անհարմարություն է առաջացրել Իրանի հրեա ժողովրդի մոտ»։