Իրանցի մասնագետները ստեղծել են երկամային քարերը կոտրող սարք  
https://parstoday.ir/hy/news/iran-i226842-Իրանցի_մասնագետները_ստեղծել_են_երկամային_քարերը_կոտրող_սարք
Սահաբ-Իրանցի մասնագետներին հաւջողվել է ստեղծել սարք, որը կոտրում է երիկամներում առկա քարերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2024 11:44 Asia/Tehran
  • Իրանցի մասնագետները ստեղծել են երկամային քարերը կոտրող սարք  

Սահաբ-Իրանցի մասնագետներին հաւջողվել է ստեղծել սարք, որը կոտրում է երիկամներում առկա քարերը։

Հղում անելով Իրանի ռադոհեռուստատեսությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Համադան քաղաքի բժշկական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Հաբիբուլլա Մուսավի Բահարն այս կապակցությամբ ասել է. «Համալսարանի հետազոտողները, հիմնվելով տեղական գիտելիքների վրա, առաջին անգամ ստեղծել են երիկամների քարերը ջարդող սարք»։

 Նա նշել է, որ սարքը կիրառվում է  ամբուլատոր պայմաններում։ Այն ամրցվում է հիվանդի մարմնին և հատուկ ալիքների միջոցով քայքայում քարը։

Մուսավի Բահարը հավելել է․ «Սարքի նախագծման վրա մոտ 10 տարի աշխատել է փորձառու գիտական, ինժեներական և տեխնիկական թիմ: Սարքն այս պահին պատրաստ է փորձարկման, ինչից հետո կանցնի կլինիկական թեստավորում»։