Բաղդադում կայանալիք Պաղեստինի մասին  համաշխարհային գրականության մրցանակաբաշխությանը մասնակցել են աշխատանքներ 26 երկրներից
https://parstoday.ir/hy/news/iran-i226846-Բաղդադում_կայանալիք_Պաղեստինի_մասին_համաշխարհային_գրականության_մրցանակաբաշխությանը_մասնակցել_են_աշխատանքներ_26_երկրներից
Pars Today-Բաղդադում դեկտեմբերի 14-16-ը կայանալիք Պաղեստինի մասին  համաշխարհային գրականության մրցանակաբաշխությանը մասնակցել են աշխատանքներ 26 երկրներից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2024 12:17 Asia/Tehran
  • Բաղդադում կայանալիք Պաղեստինի մասին  համաշխարհային գրականության մրցանակաբաշխությանը մասնակցել են աշխատանքներ 26 երկրներից

Pars Today-Բաղդադում դեկտեմբերի 14-16-ը կայանալիք Պաղեստինի մասին  համաշխարհային գրականության մրցանակաբաշխությանը մասնակցել են աշխատանքներ 26 երկրներից։

 

Մրցանակաբաշխության քարտուղար Մոհսեն Փարվիզը նշել է, որ քարտուղարություն են ներկայացվել 345 աշխատանքներ  26 երկրներից:

Pars Today-ի հաղորդմամբ՝ Մոհսեն Փարվիզն  ասել է. «Այս շրջանում գործելու են ժյուրիի 6 խմբեր՝ պիեսների, հուշագրությունների, պատմվածքների, մանկական գրականության, բանաստեղծությունների և վեպերի բաժիններում»:

Նշելով, որ ամենաշատ ստեղծագործությունները՝ 106 աշխատանք, ներկայացվել են վեպերի բաժնում, Մոհսեն Փարվիզը հավելել է, որ մրցանակաբաշխության ժյուրիի անդամները հրավիրվել են Սիրիայից, Լիբանանից, Ալժիրից, Պաղեստինից, Իրաքից, Եմենից, Ինդոնեզիայից, Հնդկաստանից և Իրանից։

Մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարն ասել է․ «Ներկայացված բոլոր աշխատանքներն ուսումնասիրելուց հետո, ժյուրին հայտարարել է կոնկրետ ստեղծագործության ընտրության համար հաշվի առնված չափանիշներն, այդ թվում՝ գրելու տեխնիկան և թեման։ Վերջնական որոշումը կայացրել է ժյուրին, ժյուրիի քարտուղարը և մրցանակի գիտական քարտուղարը։

Յուրաքանչյուր բաժնում, բացառությամբ  երկու բաժինների, որտեղ ներկայացվել էին ավելի քիչ թվով ստեղծագործություններ, ընտրվել են հինգ ստեղծագործություններ, որոնք պետք է գնահատվեն  եզրափակիչ փուլում։

Նկատի ունենալով, որ ներկայացված աշխատանքների ամենամեծ ծավալը գրված է արաբերենով, հետո՝ պարսկերենով, մենք օգտագործել ենք արաբական տարբեր երկրների նշանավոր արաբախոս դասախոսների և համալսարանների բարձրակարգ դասախոսների փորձը»։

Մրցանակբաշխության եզրափակիչ արարողությունը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ Բաղդադի «Ալ-Ռաշիդ» հյուրանոցում։