Մեկնաբանություն- Իրանն ընդգծում է միջազգային հանրության կողմից աֆղան փախստականներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ու մշտական ներկայացուցիչը, անդրադառնալով Իրանում ավելի քան 6 միլիոն աֆղան փախստականների ներկայությանը, հայտարարեց, որ Թեհրանը տարեկան ավելի քան 10 միլիարդ դոլար է ծախսում նրանց կարիքները հոգալու համար՝ չստանալով բավարար աջակցություն միջազգային հանրության կողմից։
Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալով Աֆղանստանի մասին՝ Ամիր Սաիդ Իրավանին ընդգծել է.-Որպես հարևան՝ Իրանը կրել է Աֆղանստանի ճգնաժամի բեռի անհամաչափ բաժինը, հատկապես այդ երկրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, քանի որ միլիոնավոր աֆղանցիներ ապաստանել են Իրանում՝ ինչը հսկայական ճնշում է գործադրել Իրանի սահմանափակ ռեսուրսների վրա:
Իրանը շուրջ հինգ տասնամյակ հյուրընկալել է միլիոնավոր աֆղան փախստականների։
Սա այն դեպքում, երբ Իրանը գտնվում է Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի կողմից ամենախիստ և ճնշող պատժամիջոցների տակ: Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես Աֆղանստանից թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի առաջնագծում է, սակայն երբեք չի վայելել միջազգային հանրության լուրջ աջակցությունը այս երկու կատեգորիաներում՝ ներգաղթյալներ և թմրանյութեր: Սա այն դեպքում, երբ աֆղան փախստականների և թմրանյութերի Արևմուտք փոխադրվելը բազմաթիվ սոցիալական և անվտանգության խնդիրներ է ստեղծում նրանց համար։
Գերմանիան վերջերս արտաքսեց մեծ թվով աֆղան ներգաղթյալների։ Միացյալ Նահանգները նաև հսկայական տնտեսական, անվտանգության և սոցիալական վնաս հասցրեց երկրին՝ անպատասխանատու կերպով դուրս գալով Աֆղանստանից և միլիոնավոր աֆղանցիներ ուղարկելով իրենց հարևաններ, հատկապես Իրան:
Քանի որ այդ մարդիկ ապօրինի են մտել Իրան, և այժմ Աֆղանստան վերադառնալու Թեհրանի պահանջը մեծ ծախսի է նայում Իրանի համար։ Հետևաբար, Իրանի և Պակիստանի նման երկրներին անհրաժեշտ է շարունակական միջազգային աջակցություն՝ միլիոնավոր աֆղան փախստականներին աջակցելու համար:
Իրանի տեսանկյունից, գլոբալ ջանքերը պետք է կենտրոնանան Աֆղանստանի կարողությունների ամրապնդման վրա՝ իր քաղաքացիներին բնակարաններ, աշխատատեղեր և հիմնական ծառայություններ տրամադրելով փախստականների վերադարձը հնարավոր դարձնելու համար:
Ինչպես ընդգծել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը Աֆղանստանի հարցով Անվտանգության խորհրդի նիստում, կարևոր է Աֆղանստանում ստեղծել ներառական կառավարություն, որը օրենքներ կհաստատի ժողովրդի ներկայացուցիչների հետ և կապահովի երկրի երկարաժամկետ և տեւական խաղաղությունն ու կայունությունը: Քանի որ նման կառավարությունը կարող է առանցքային մարտահրավերները լուծելով և հակամարտությունների վերադարձը կանխելով, զսպել փախստականների շարունակական հոսքը դեպի հարևան երկրներ:
Սա այն դեպքում, երբ Աֆղանստանի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նիստերում արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, որոնք Աֆղանստանում ճգնաժամի պատճառ են հանդիսանում, մարդասիրական դիրքորոշում որդեգրելով, միայն քննադատում են կրթության և աշխատանքի հարցով թալիբների վերաբերմունքը կանանց և աղջիկների նկատմամբ և խուսափում են Աֆղանստանում այլ խնդիրներից։ Փաստորեն, նրանք, ովքեր պատասխանատու են Աֆղանստանում ճգնաժամի և բազմաթիվ սոցիալական, տնտեսական և անվտանգության խնդիրների համար, խուսափում են ընդունել այս երկրում այլ կարևոր պարտականություններ՝ թաքնվելով կանանց իրավունքների խնդրի հետևում: