Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչ. Սրբավայրի նահատակների արյունը Սիրիայում կաճեցնի Դիմադրության կակաչները
https://parstoday.ir/hy/news/iran-i226908-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթքի_քարոզիչ._Սրբավայրի_նահատակների_արյունը_Սիրիայում_կաճեցնի_Դիմադրության_կակաչները
Սահաբ- Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, Թեհրանի ժամանակավոր ուրբաթօրյա աղոթապետն ասաց.-Սրբավայրերը պաշտպանող նահատակների արյունը եռալու և աճեցնելու է Սիրիայի դիմադրության կակաչները, և այս կակաչները դուրս են մղելու օկուպանտներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2024 14:52 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչ. Սրբավայրի նահատակների արյունը Սիրիայում կաճեցնի Դիմադրության կակաչները

Սահաբ- Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, Թեհրանի ժամանակավոր ուրբաթօրյա աղոթապետն ասաց.-Սրբավայրերը պաշտպանող նահատակների արյունը եռալու և աճեցնելու է Սիրիայի դիմադրության կակաչները, և այս կակաչները դուրս են մղելու օկուպանտներին:

Հիշեցնելով, որ Սիոնիստական ​​ռեժիմը կանգնած է տարածաշրջանում պատերազմի և անապահովության ստեղծման հետևում, այաթոլլահ Սեյյեդ Ահմեդ Խաթամին հավելել է.- Ես անկեղծորեն ասում եմ Արաբական լիգային, տարածաշրջանի երկրներին, այդ թվում Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Հորդանանին, որ Սիոնիստական ​​ռեժիմն օգտվել է այս իրավիճակից՝ հետագայում Սիրիայի բոլոր ենթակառուցվածքները գրավելու և ոչնչացնելու համար։

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր առաջնորդն, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին և երկրում Իրանի խորհրդատվական դերին, ասաց.-Սիրիայում Իրանի խորհրդատվական ներկայության նպատակն էր պաշտպանել սրբավայրերը, վերացնել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը և տարածաշրջանում անվտանգություն ստեղծել:

Նշելով, որ Դիմադրությունն ու իսլամական Իրանը չեն թուլացել, այաթոլլահ Խաթամին նշել է.- Իրանի ժողովուրդը վճռական ու կոշտ պատասխան կտա ցանկացած թշնամու, ով կփորձի խեթ նայել իսլամական համակարգին։