Իրանցի արվեստագետն արժանացել է Նոքսվիլի կինոփառատոնի «Լավագույն օպերատորական աշխատանք» մրցանակին
https://parstoday.ir/hy/news/iran-i226910-Իրանցի_արվեստագետն_արժանացել_է_Նոքսվիլի_կինոփառատոնի_Լավագույն_օպերատորական_աշխատանք_մրցանակին
Իրանցի կինոօպերատոր, ռեժիսոր և մոնտաժող Ֆարահբախշ Ֆարհիդնիան ԱՄՆ-ում կայացած Նոքսվիլ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն օպերատորական աշխատանք» մրցանակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2024 05:58 Asia/Tehran
  • Իրանցի արվեստագետն արժանացել է Նոքսվիլի կինոփառատոնի «Լավագույն օպերատորական աշխատանք»  մրցանակին

Իրանցի կինոօպերատոր, ռեժիսոր և մոնտաժող Ֆարահբախշ Ֆարհիդնիան ԱՄՆ-ում կայացած Նոքսվիլ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն օպերատորական աշխատանք» մրցանակին:

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հայտնում է, որ Knoxville International Christian Film Festival-ի «Լավագույն օպերատորական աշխատանք» մրցանակը շնորհվել է Ֆարահբախշ Ֆարհադնիային՝ «Ես մենակ չեմ լինելու» վավերագրական ֆիլմի համար։ 
Նոքսվիլի միջազգային կինոփառատոնը կրոնական թեմայով ֆիլմերի միջազգային փառատոն է, որի շրջանակներում մրցում են աշխարհի տարբեր երկրներից ներկայացված՝ հոգևոր և մարդկային արժեքներին անդրադարձող ֆիլմերը։ 
«Ես մենակ չեմ լինի» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը ներկայացնում է Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարան նահանգում ապրող տարեց զույգի կյանքը, ովքեր հինգ տարի անց լսում են իրենց երեխայի սրտի բաբախյունը: