90 երկրների ուսանողներ պարսկերեն են սովորում
https://parstoday.ir/hy/news/iran-i226918-90_երկրների_ուսանողներ_պարսկերեն_են_սովորում
Parstoday- Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարարն ասել է, որ մինչ այժմ ուսումնական կենտրոններում պարսկերեն են սովորում 90 տարբեր ազգությունների ուսանողներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2024 12:00 Asia/Tehran
  • 90 երկրների ուսանողներ պարսկերեն են սովորում

Parstoday- Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարարն ասել է, որ մինչ այժմ ուսումնական կենտրոններում պարսկերեն են սովորում 90 տարբեր ազգությունների ուսանողներ:

Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարար, Իրանի ուսանողների հարցերով կազմակերպության ղեկավար Սաիդ Հաբիբան ողջ Իրանի միջազգային շրջանավարտների ավարտական  արարողության ժամանակ հայտարարեց, որ միջազգային ուսանողները իրենց երկրում կարող են ներգործության աղբյուր լինել և ասաց. «Ներկայումս ուսանողները ստեղծել են միջազգային հաղորդակցության լավագույն ճանապարհը, և նրանք տարբեր երկրների հետ փոխգործակցության լավագույն և ամենաարդյունավետ հնարավորությունն են»:

Ինչպես հաղորդում է Parstoday-ը, որը մեջբերում է IRNA-ն, Սաիդ Հաբիբան ավելացրեց. «Անհրաժեշտ է, որ իսլամական և զարգացող երկրները մերձենան միմյանց հետ»։

Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարարը նշեց. «Հարուստ երկրների սիրտը չի ցավում ասիական երկրների համար, ուստի իսլամական երկրները պետք է իրենց խնդիրները լուծեն ընդհանուր մտածողությամբ և համագործակցությամբ, որպեսզի զարգացող և հարևան երկրների միջև փոխգործակցությունը բարգավաճի»։

Հաբիբան նաև մատնանշեց 90 տարբեր ազգությունների ուսանողների կողմից պարսից լեզվի սովորումը՝ հայտարարելով, որ իր առաքելության և պարտականությունների հիման վրա Իրանի ուսանողների հարցերով կազմակերպությունը բարենպաստ պայմաններ է ապահովել միջազգային ուսանողների կրթության համար, և անցյալ տարի այս կազմակերպությունն ունեցել է 27000 օտարերկրյա ուսանողներ,  սակայն այժմ այդ թիվը հասել է 35 հազարի։

Իրանի Ուսանողների հարցերով կազմակերպության նախագահի խոսքով, հաստատվել և գործարկվում է միջազգային ուսանողների հավաքագրման դյուրացման կանոնակարգը, որի առավելություններից մեկը Իրան մուտքի և ելքի խնդիրների լուծումն է, ինչը կլուծվի իրականացված միջոցառումներով։