90 երկրների ուսանողներ պարսկերեն են սովորում
Parstoday- Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարարն ասել է, որ մինչ այժմ ուսումնական կենտրոններում պարսկերեն են սովորում 90 տարբեր ազգությունների ուսանողներ:
Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարար, Իրանի ուսանողների հարցերով կազմակերպության ղեկավար Սաիդ Հաբիբան ողջ Իրանի միջազգային շրջանավարտների ավարտական արարողության ժամանակ հայտարարեց, որ միջազգային ուսանողները իրենց երկրում կարող են ներգործության աղբյուր լինել և ասաց. «Ներկայումս ուսանողները ստեղծել են միջազգային հաղորդակցության լավագույն ճանապարհը, և նրանք տարբեր երկրների հետ փոխգործակցության լավագույն և ամենաարդյունավետ հնարավորությունն են»:
Ինչպես հաղորդում է Parstoday-ը, որը մեջբերում է IRNA-ն, Սաիդ Հաբիբան ավելացրեց. «Անհրաժեշտ է, որ իսլամական և զարգացող երկրները մերձենան միմյանց հետ»։
Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարարը նշեց. «Հարուստ երկրների սիրտը չի ցավում ասիական երկրների համար, ուստի իսլամական երկրները պետք է իրենց խնդիրները լուծեն ընդհանուր մտածողությամբ և համագործակցությամբ, որպեսզի զարգացող և հարևան երկրների միջև փոխգործակցությունը բարգավաճի»։
Հաբիբան նաև մատնանշեց 90 տարբեր ազգությունների ուսանողների կողմից պարսից լեզվի սովորումը՝ հայտարարելով, որ իր առաքելության և պարտականությունների հիման վրա Իրանի ուսանողների հարցերով կազմակերպությունը բարենպաստ պայմաններ է ապահովել միջազգային ուսանողների կրթության համար, և անցյալ տարի այս կազմակերպությունն ունեցել է 27000 օտարերկրյա ուսանողներ, սակայն այժմ այդ թիվը հասել է 35 հազարի։
Իրանի Ուսանողների հարցերով կազմակերպության նախագահի խոսքով, հաստատվել և գործարկվում է միջազգային ուսանողների հավաքագրման դյուրացման կանոնակարգը, որի առավելություններից մեկը Իրան մուտքի և ելքի խնդիրների լուծումն է, ինչը կլուծվի իրականացված միջոցառումներով։