Իրանում գիտելիքահենք և տեխնոլոգիական արտադրանքի 30 տոկոս աճ է գրանցվել
https://parstoday.ir/hy/news/iran-i226922-Իրանում_գիտելիքահենք_և_տեխնոլոգիական_արտադրանքի_30_տոկոս_աճ_է_գրանցվել
Pars Today- Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարը հայտնել է այս երկրում գիտելիքահենք և տեխնոլոգիական արտադրանքի 30 տոկոս աճի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2024 12:50 Asia/Tehran
  • Իրանում գիտելիքահենք և տեխնոլոգիական արտադրանքի 30 տոկոս աճ  է գրանցվել

Pars Today- Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարը հայտնել է այս երկրում գիտելիքահենք և տեխնոլոգիական արտադրանքի 30 տոկոս աճի մասին։

Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար՝ Հոսեյն Սիմայի Սարաֆը Հետազոտական ​​և տեխնոլոգիական նվաճումների 25-րդ ցուցահանդեսի բացման շրջանակում ասել է.-Ըստ ներկայացված վիճակագրության՝ Իրանում տեխնոլոգիական և գիտելիքահենք արտադրանքի ծավալն աճել է 30%-ով։

Parstoday-ը հղում անելով Իրանի Ուսանողների լրատվական գործակալությանը (ISNA),հաղորդել է,որ  Հոսեյն Սիմայի Սարաֆը հավելել է. -Այս ցուցահանդեսը ներկայացնելով և ցուցադրելով առաջադեմ ձեռքբերումներ մեծ պատիվ է մեզ համար և մեծացնում է մեր ազգային հպարտությունը։

Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարը հստակեցրել  է.-Գիտելիքահենք գործունեությամբ Իրանի արտահանումներն նախանյութից ու հումքից հասել են տեխնոլոգիական արտադրանքի, ինչը ուրախալի է։ Հարկ է նշել, որ «Սարքավորումներ, լաբորատոր նյութեր և առաջադեմ փորձարկումներ ու թեստեր» թեմայով 12-րդ ցուցահանդեսը մեկնարկել է ուրբաթ օրը Թեհրանի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում և նախատեսված է չորս օր հյուրընկալել այցելուներին։ Իրանում լաբորատոր սարքավորումներ արտադրող 278 գիտելիքահենք և տեխնոլոգիական ընկերությունների կողմից առաջարկվող ապրանքները դասակարգված են 14 ոլորտներում, որոնցում ներառված են՝ նավթ, գազ, նավթաքիմիական արդյունաբերություն, էլեկտրաէներգիա, էլեկտրոնիկա, ծրագրային ապահովում և սիմուլյատոր, շինարարություն և այլն: