«Սիրիան անցումային վիճակի ծանր փորձության մեջ»․ Իրանի ԱԳ նախարար՝ Արաղչիի բացատրական գրառումը
Parstoday- Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին լիբանանյան «Ալ-Ախբար» թերթում իր գրառման մեջ վերլուծել է Սիրիայում տիրող իրավիճակը և այս երկիրը փրկելու ուղիները։ Ստորև ձեզ կներկայացնենք հատվածներ այս կարևոր հոդվածից.
Այս օրերի պայմանները և Իսրայելի բարբարոսական հանցագործությունների ընդլայնումը և դրա տարածումը Սիրիայում առաջացրել են հետևյալ հարցը. Ո՞վ է պատասխանատու մի երկրի տարածքի նկատմամբ Իսրայելի ոտնձգության համար, որն իր ներսում բախվել է մի իշխանության փլուզման և մեկ այլ իշխանության ծնունդի ծանր պայմաններին. Ափսոսանք և մտահոգություն հայտնելը ամենապարզ, իսկ երբեմն ամենաանիմաստ բառերն են, որոնք օգտագործվում են «Արևմտյան Ասիայի ժողովրդի ճակատագիրը փոխելու հարցում պատասխանատու բազմաթիվ երկրների» լեքսիկոնի մեջ։
Ավելի քան յոթանասունհինգ տարի է, ինչ «Դիմադրությունը» միակ լուծումն է այս տարածաշրջանի զավակների համար՝ ընդդեմ Սիոնիստական ռեժիմի բացահայտ ոտնձգությունների և առկա ողբերգությունների պատասխանատվությունից խուսափող մի շարք երկրների բացահայտ աջակցության։ «Դիմադրությունը» ձևավորվել է հայրերի և մայրերի մտքերում և տարբեր ձևերով կիրառվել է Դիմադրության զավակների ընդունակ բազուկներով։ Դիմադրության ձևն ամբողջ այս դարաշրջանում հիմնված էր ժամանակի, կարողության և հնարավորությունների անհրաժեշտության վրա:
Միամիտ տպավորություն է, եթե ենթադրենք, որ մի երկրի դրոշի գույնի փոփոխությամբ կփոխվեն նաեւ այդ երկրի հասարակության ակնկալիքներն ու սոցիալական իդեալները։ Սիրիացի ժողովուրդն այն քաջերն են, ովքեր 1973 թվականի հոկտեմբերյան պատերազմում կերտեցին դիմադրության սխրագործությունը. Ինչպէս Պաղեստինի իդեալը պաշտպանելու հարցում Սիրիայի ազատատենչ ժողովրդի մոտեցումը պատճառ դարձավ, որ չնայած Մադրիդի համաժողովի մասնակիցների շարքերում նախկին Բաասական արաբակենտրոն ռեժիմի մասնակցությանը, դիմադրության ճակատից Սիրիայի անջատման թշնամիների հույսը վերածվեց հուսահատության.
Իմ կարծիքով, Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները չպետք է հանգեցնեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ոտնահարման և այս երկրում ազգային իշխանության ինստիտուտի ձախողմանը, այլև թերևս տեղին է ուշադրություն դարձնել Ադոնիսի իրավարարությանը և իր հայրենակիցներին նրա կոչին՝ համբերատար լինել մինչև դատելը. Նրա համոզմունքներում իրավացիորեն ասվում է, որ «սիրիացի ժողովուրդը իր սրտի խորքում դեմ չէ փոփոխությանը, այլ դեմ է այն վարքագծին և մեթոդներին, որոնք հանգեցնում են նույն փոփոխության էությանը հակասող արդյունքի»։ Ուստի վերջին իրադարձությունները պատեհ առիթ են հարգելու Սիրիայում բոլոր էթնիկ խմբերի կարծիքը և գաղափարական միտումները։
Սիրիան այսօր բարդ փորձության է ենթարկվել. «Ալ-Քաիդա»-ի և ԴԱԻՇ-ի նման ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերից առաջացած սպառնալիքը սաստկացրել է տարածաշրջանի մտահոգությունը, և մտավախություն կա, որ ահաբեկիչները Սիրիան կվերածեն իրենց համար ապահով հենակետի։ Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմի ագրեսիան և ռազմական միջամտությունը, որոնց հետևում կանգնած են Ամերիկան և նրանց տարածաշրջանային դաշնակիցները, մարտահրավերներ են ստեղծել։ Նրանք անուղղելի ռազմավարական հաշվարկային սխալների մեջ են, որոնք հնարավոր չէ թաքցնել։ Այս ագրեսիաների և միջամտությունների ակնհայտ նպատակն է ոչնչացնել Սիրիայի սոցիալական հիմքերը, գիտական կապիտալը, տնտեսական ենթակառուցվածքները և պաշտպանական կարողւոյթունը։ Չնայած այս ճանապարհի դժվարությանը և օտար բանակների՝ Սիրիա ներխուժման հետևանքով հասցված հարվածներին, պարզ երևում է, որ այս երկրի հարևանությամբ սիրիայի ժողովրդի տեսակից կան մարդիկ, ովքեր դատարկ ձեռքերով, բայց գովելի ոգով ու հավատքով, Ջաբալիայի փոքրիկ ճամբարում երկու ամիս խիզախորեն ու հերոսաբար դիմադրեցին Սիոնիստական բանակի ցամաքային և օդային ուժերի հարձակման դեմ։
Ներկայիս դժվարին վիճակից դուրս գալու ելքը և անկախությունը պահպանելու, սիրիական ազգի հպարտությունն ու արժանապատվությունը հարգելու, և նրա դրոշը ծածանված պահելու խնդիրների լուծման միակ տարբերակն է ազատ ընտրությունների միջոցով այս երկրի զավակների միջև համախմբվածության ու համակեցության ոգու պահպանումը՝ որոշելու այս երկրի ապագա ճակատագիրը նրա ժողովրդի բոլոր խավերի կողմից: Ժողովրդի քվեների հարգումը կատարվում է ազատ և առողջ ընտրությունների միջոցով, որը կերաշխավորի սիրիացի ժողովրդի կամքը և կհանգեցնի հասարակության բոլոր շերտերի կողմից ընտրված քաղաքական համակարգի ձևավորմանը։ Սա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնաքարն ու կողմնորոշումը։