Տարածաշրջանի որոշ երկրների մեծ հետաքրքրությունը՝ իրանական կինոյի և հեռուստատեսային արտադրությունների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i226928-Տարածաշրջանի_որոշ_երկրների_մեծ_հետաքրքրությունը_իրանական_կինոյի_և_հեռուստատեսային_արտադրությունների_նկատմամբ
Pars Today-Վերջին տարիներին տարածաշրջանի որոշ երկրների, այդ թվում Պակիստանի հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացած իրանական ֆիլմերն ու սերիալները դարձել են երկու բարեկամ և հարևան երկրների մշակութային ու գեղարվեստական ոլորտի ուշագրավ  թեմաներից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2024 13:38 Asia/Tehran
  • Տարածաշրջանի որոշ երկրների մեծ հետաքրքրությունը՝ իրանական կինոյի և հեռուստատեսային արտադրությունների նկատմամբ

Pars Today-Վերջին տարիներին տարածաշրջանի որոշ երկրների, այդ թվում Պակիստանի հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացած իրանական ֆիլմերն ու սերիալները դարձել են երկու բարեկամ և հարևան երկրների մշակութային ու գեղարվեստական ոլորտի ուշագրավ  թեմաներից մեկը:

Պատմական, կրոնական և մշակութային կապերը, արվեստի ոլորտում Իրանի առաջընթացին զուգընթաց, պատճառ են դարձել, որ տասնյակ իրանական ֆիլմեր և սերիալներ կրկնօրինակվեն Պակիստանի արվեստի հաստատությունների կողմից և հեռարձակվեն երկրի տարբեր ալիքներով, ինչի բերումով դիտողների մոտ հետաքրքրության մեծ ալիք է առաջացել իրանական կինոյի և հեռուստատեսային արտադրությունների նկատմամբ:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Իրանական սերիալներ, ինչպիսիք են «Սեթայեշը», «Հայրը», «Մոխթարնամեն», «Ջեյրանը», «Մալաքութը», «Մահացու վերքը» և տասնյակ այլ ֆիլմեր ու սերիաներ, որոնք անցած տարվա ընթացքում հեռարձակվել են Պակիստանի տարբեր ալիքներով և այս հաջողությունների պերճախոս վկայությունն են, բովանդակալից պատմություններով ու մանրամասն բնութագրումներով  կարողացել են գրավել պակիստանցի հանդիսատեսին:

Գեղարվեստական ​​ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրության հաջող փորձով, ինչպես նաև միջազգային փառատոներում իր հեղինակավոր դիրքով Իրանը կարող է իր գիտելիքներն ու հմտությունները տրամադրել այլ երկրներին:

Նշենք, որ Իրանը կինոթատրոն ունեցող առաջին երկրներից է աշխարհում։ Լյումիեր եղբայրների կողմից  կինեմատոգրաֆիայի գյուտից ընդամենը հինգ տարի անց, 1900 թվականին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզում, հիմնադրվեց «Սոլի կինոթատրոնը»։ Նույն թվականին կինեմատոգրաֆ սարքը Իրան բերեց Մոզաֆարեդդին Շահը, իսկ 30 տարի անց՝ 1930 թվականին, իրանական կինոյի առաջին ֆիլմը՝ «Աբին և Ռաբին » էր, որի ռեժիսորը  Իրանի կինոյի առաջին ռեժիսոր և դերասանական դպրոցի հիմնադիր՝ Ավանես Օհանյանսն էր։ 

Այսօր իրանական կինոն աշխարհի ամենահեղինակավոր կինոներից է, որը կարողացել է փայլել աշխարհի խոշոր կինոփառատոներում։