Իրանցի հայտնի բանաստեղծ «Շահրիար»-ի միջազգային համաժողովը Ստամբուլում․ Ողջույն Հեյդար Բաբային
-
Իրանցի հայտնի բանաստեղծ «Շահրիար»-ի միջազգային համաժողովը Ստամբուլում․ Ողջույն Հեյդար Բաբային
Pars Today - Ստամբուլում կայացել է իրանցի հայտնի բանաստեղծ Մոհամմեդ Հոսեյն Շահրիարի մեծարման երկրորդ միջազգային գիտաժողովը, որին ներկա են եղել Իրանի և Թուրքիայի համալսարանների դասախոսներ և հետազոտողներ Ադրբեջանից, Վրաստանից, Հայաստանից, Բանգլադեշից, Ուզբեկստանից և Տաջիկստանից:
Շահրիար անունով հայտնի իրանցի բանաստեղծ Սեյեդ Մոհամմեդ Հոսեյն Բեհջաթ Թաբրիզին (հունվարի 2, 1906 – սեպտեմբերի 18, 1988) Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզի շրջանից էր։ Նա բանաստեղծություններ է գրել թուրքերեն, ադրբեջաներեն և պարսկերեն լեզուներով։
Շահրիարի ամենակարևոր ստեղծագործությունը «Հեյդարբաբայե Սալամ» (Ողջույն Հեյդերբաբային) բանաստեղծությունն է, որը թարգմանվել է աշխարհի ավելի քան 80 կենդանի լեզուներով։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, այս միջոցառմանը, որը կազմակերպվել էր Ստամբուլում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային կցորդության նախաձեռնությամբ, Ստամբուլի համալսարանի գրականության ֆակուլտետի պարսկերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ալի Գոզելյուզը, անդրադառնալով իրանցի նշանավոր բանաստեղծ Շահրիարի ստեղծագործությունների խոր ազդեցությանը Թուրքիայի պոեզիայի և գրականության սիրահարների վրա, ասաց. -Շահրիարը պետք է համարել իրանցի ամենահայտնի բանաստեղծներից մեկը արդի ժամանակաշրջանում։
Թավրիզի համալսարանի պարսկական գրականության և օտար լեզուների ֆակուլտետի դեկան Մոհամմադ Մեհդիփուրը բարձր գնահատելով Շահրիարի գրական կարգավիճակը ասաց.-Շահրիարը ոչ միայն հզոր բանաստեղծ էր, այլ նաև մշակութային կամուրջ տարբեր էթնիկ խմբերի և լեզուների միջև, ով իր բանաստեղծություններով պատկերեց մարդկային ընդհանուր արժեքները և լեզվական ու աշխարհագրական սահմաններից դուրս մնայուն տպավորություն թողեց համաշխարհային գրականության պատմության մեջ:
Ստամբուլում Իրանի գլխավոր հյուպատոս Ահմեդ Մոհամմադին, անդրադառնալով իրանական գրականության մեջ այս մեծ բանաստեղծի ակնառու դիրքին, ասաց.-Շահրիարը մարդկանց խնդիրներին ու իդեալներին միշտ ուշադրություն դարձնող բանաստեղծ էր, իսկ իր բանաստեղծություններում մաքրության ու անկեղծության ավետաբեր էր։