Իրանի գիտատեխնիկական պարկերից մեկում արտադրվել է 200 անուն բժշկական արտադրանք
Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանի Առողջապահական գիտության և տեխնոլոգիական պարկի տեխնոլոգիաների զարգացման գծով փոխնախագահը հայտարարել է, որ տեխնոպարկում գրանցված 53 ընկերություններն արտադրում են 200 տեսակ բժշկական և դեղագործական արտադրանք։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Ֆաթեմեհ Քալալինիան հավելել է․ «Համալսարանի Առողջապահության գիտատեխնիկական պարկին հաջողվել է վերջին 5 տարում արտադրել 200 տեսակ ապրանք»:
Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանը, որն ունի ավելի քան 9 հազար ուսանող և առողջապահության ոլորտի 25 հազար աշխատակից, համարվում է հյուսիսարևելյան Իրանի բժշկական կենտրոնը։ Այս համալսարանում գործում է բժշկական տարբեր ոլորտների մոտ 50 հետազոտական կենտրոն։