Իրանը կոչ է արել պաշտպանել Սիրիայում փոքրամասնությունների իրավունքները
https://parstoday.ir/hy/news/iran-i228468-Իրանը_կոչ_է_արել_պաշտպանել_Սիրիայում_փոքրամասնությունների_իրավունքները
Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարը կոչ է արել պաշտպանել Սիրիայում փոքրամասնությունների իրավունքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2025 13:18 Asia/Tehran
  • Իրանը կոչ է արել պաշտպանել Սիրիայում փոքրամասնությունների իրավունքները

Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարը կոչ է արել պաշտպանել Սիրիայում փոքրամասնությունների իրավունքները։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ սեյեդ Աբբաս Արաղչին և   Հաքան Ֆիդանը, հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, քննարկել են երկկողմ հարաբերություններին և Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր:
Վերահաստատելով Իրանի սկզբունքային քաղաքականությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում, ինչպես նաև ընդգծելով ներքին բախումներից խուսափելու և բոլոր քաղաքական, էթնիկ ու կրոնական խմբերի մասնակցությամբ ներառական կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունն Արաղչին մտահոգություն է հայտնել շիաներով ու ալավիներով բնակեցված շրջաններում զինված խմբավորումների կամայական գործողությունների մասին լուրերի հրապարակման կապակցությամբ և կոչ արել պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները:
2024 թվականի նոյեմբերի 27-ին Սիրիայի զինված խմբավորումները ռազմական գործողություններ սկսեցին Հալեպի հյուսիսարևմտյան, արևմտյան և հարավ-արևմտյան շրջաններում, նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել Բաշար Ասադին։ 11 օր անց զինված խպմբավորումները գրավեցին Դամասկոս քաղաքը, ինչից հետո հայտարարվեց, որ Ասադը լքել է Սիրիան։ 
Հարուստ պատմություն և մշակույթ ունեցող Սիրիան  միշտ եղել է տարբեր քաղաքակրթությունների և կրոնների հանդիպման վայր։ Իսկ ալավիները, որպես Սիրիայի կարևոր կրոնական փոքրամասնություններից մեկը, առանձնահատուկ դեր են խաղացել երկրի պատմության մեջ։ Սակայն երկրում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո, համացանցում տեսանյութեր են հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են ահաբեկչական խմբերն ու զինված անձինք հետապնդում խաղաղ բնակիչներին։