Ի՞նչ նոր սարքավորումներ կներկայացվեն ԻՀՊԿ 19-րդ զորավարժությունների ժամանակ
Պարսից ծոցում և Իրանի Բուշեհր և Խուզեստան նահանգների մոտակա ջրերում, շարունակվում են ԻՀՊԿ ՌԾՈՒ ռազմածովային ուժերի «Մեծ մարգարե» 19-րդ զորավարժությունները։
«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը մեկնարկած զորավարժություններն ընթանում են Պարսից ծոցի հյուսիսային և կենտրոնական շրջաններում և Կորպուսի նավատորմի երեք շրջաններում:
Զորավարժությունների ուղերձն է՝ խաղաղություն և բարեկամություն հարևան երկրների համար և դիմակայություն արտատարածաշրջանային ուժերի ցանկացած ագրեսիային։
Միջազգային ջրային ուղիների, այդ թվում՝ տարածաշրջանում նավագնացության և տնտեսական անվտանգության ապահովումը զորավարժությունների նպատակներից է։
Ակնկալվում է, որ «Մեծ Մարգարե» զորավարժությունների ընթացքում կկիրառվեն նաև նոր սարքավորումներ, այդ թվում՝ արագընթաց նավակներ, «ափ-ծով» հրթիռներ և «երկիր-երկիր» հրթիռներ: Կներկայացվեն նաև հրթիռներ արձակելու հնարավորությամբ 75 և 90 հանգույց արագությամբ նավեր, ինչպես նաև նետվող ականներ։