Ֆաջրի թատերական փառատոն․ Թեհրանում բեմադրվել է Հայաստանը ներկայացնող «Արդաղիոն» ներկայացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i228498-Ֆաջրի_թատերական_փառատոն_Թեհրանում_բեմադրվել_է_Հայաստանը_ներկայացնող_Արդաղիոն_ներկայացումը
Իրանի Ֆաջրի 43-րդ միջազգային թատերական փառատոնի ընթացքում Թեհրանի Իրանշահր թատրոնում բեմադրվել է Հայաստանը ներկայացնող «Արդաղիոն» ներկայացումը՝ Ժիրայր Դադասյանի գլխավորությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2025 13:26 Asia/Tehran
  • Ֆաջրի թատերական փառատոն․ Թեհրանում բեմադրվել  է Հայաստանը ներկայացնող «Արդաղիոն» ներկայացումը

Իրանի Ֆաջրի 43-րդ միջազգային թատերական փառատոնի ընթացքում Թեհրանի Իրանշահր թատրոնում բեմադրվել է Հայաստանը ներկայացնող «Արդաղիոն» ներկայացումը՝ Ժիրայր Դադասյանի գլխավորությամբ։

Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության արվեստի ​​հարցերով փոխտնօրեն Նադերեհ Ռեզային, կատարողական արվեստի գլխավոր տնօրեն` Աթաբաք  Նադերին և փառատոնի քարտուղար Խեյրոլլահ Թաղիանիփուրը  դիտեցին «Արդաղիոն» ներկայացումը, ապա բարձր գնահատեցին ու շնորհակալություն հայտնեցին դերասանական կազմին։ 

Այս միջոցառմանը դերասանական կազմին գնահատելուց և  հայաստանցի արվեստագետներին ողջունելուց հետո, Կատարողական արվեստի գլխավոր տնօրենն ասել է,-«Շնորհակալ եմ Իրանի և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար, և  ուրախ եմ, որ մեր երկրների միջև լավ հարաբերություններ են հաստատված»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Արդաղիոն» ներկայացումը պատմություն է քրիստոնյա սրբերից մեկի մասին, ով նահատակվում է ներկայացման ժամանակ: Այս նախադասությունը կարող է լինել այս  բեմադրության ամենապարզ նկարագրություններից մեկը, բայց այն, ինչ տեղի է ունենում բեմում, շատ ավելի խորն է, քան այս պարզ նկարագրությունները:

«Արդաղիոն»-ն ուշագրավ գեղարվեստական ստեղծագործություն է և ժամանակակից պատմություն՝ թատրոնի տեսանկյունից ներկայացման առաջին նահատակի մասին, որը քրիստոնյա սրբերից է եղել։

Արդաղիոն, որն ավելի հայտնի է որպես Հռոմեացի Գենեսիոս , առասպելական քրիստոնյա սուրբ է, որը նկարահանվել է քրիստոնեությունը ծաղրող  ներկայացումներում: Քրիստոնեական պատումների  համաձայն՝ մկրտությունը ծաղրող ներկայացման ժամանակ  նա ներշնչանք է ստացել, որը վերափոխել է իրեն։

Գենեսիոսը իր նոր հավատքը հայտնեց,որից  հաստատակամորեն խուսափեց հրաժարվել, նույնիսկ երբ Դիոկղետիանոս կայսրը հրամայեց նրան  դա անել ,ուստի կայսրը նրան գլխատելու հրաման արձակեց և բեմի վրա խաչեցին նրան։   

Ֆաջրի 43-րդ միջազգային  թատերական փառատոնը մեկնարկել է հունվարի 22-ին և շարունակվելու  է մինչև փետրվարի 1-ը։