ԱՄՆ-ն իրենից ներկայացնում է իմպերիալիզմի ամենավատ տեսակը
Ի պատասխան Մեքսիկական ծոցն Ամերիկական ծոց վերանվանելու ԱՄՆ-ի քայլի, X-ում ԻԻՀ առաջնորդին պատկանող khamenei.ir օգտահաշվում իսպաներեն լեզվով նոր թվիթ է հրապարակվել՝ GolfoDeMéxico հեշթեգով։
Թվիթում նշվում է, որ որ Միացյալ Նահանգներն իր գործողություններով իմպերիալիզմի ամենավատ դրսևորման օրինակ է աշխարհում, հատկապես Լատինական Ամերիկայում և Արևմտյան Ասիայում։
Pars Today-ի հաղորդմամբ՝ թվիթում ասվում է․ «Միացյալ Նահանգներն իր գործողություններով, ամբողջ աշխարհում, հատկապես Լատինական Ամերիկայում և Արևմտյան Ասիայում, ցուցադրում է իմպերիալիզմի ամենավատ տեսակի օրինակը, հայտարարելով, թե պաշտպանում է մարդու իրավունքները։ Սակայն մարդկանց կամքը կարող է հաղթել այս ամբարտավանությանը»։
Ուրբաթ օրն ԱՄՆ ՆԳՆ-ն հայտարարեց, որ Դոնալդ Թրամփի հրամանով, Մեքսիկական ծոցի անվանումը պաշտոնապես փոխել է Ամերիկական ծոցի։ Թրամփի այս որոշումն արժանացել է համատարած քննադատության։
Reuters-ի հաղորդմամբ՝ նոր անվանումը միջազգային ասպարեզում դժվար թե ճանաչվի։ Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, որ Մեքսիկական ծոցի անվանումը միջազգայնորեն ճանաչված է և հարյուրավոր տարիներ օգտագործվել է որպես ծովային նավարկության ուղղություն։