Մինչեւ վերջին շունչը կանգնած ենք 1979 թվականի հեղափոխության կողքին
(last modified Mon, 10 Feb 2025 14:15:31 GMT )
Փետրվար 10, 2025 17:45 Asia/Tehran
  • Իրանի իսլամական հեղափոխության փառավոր հաղթանակի 46-րդ տարեդարձը
    Իրանի իսլամական հեղափոխության փառավոր հաղթանակի 46-րդ տարեդարձը

X օգտատերերի ուղերձների ընտրանին՝ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ:

Համաձայն Parstoday-ի հաղորդման, X սոցցանցի օգտատերերից Ֆերդուս Աբդուլխանին գրել է. «Սա այգաբացի հաղթանակն էր, որը լուսավորեց հորիզոնները և պատռեց արևելքի ու արևմուտքի խավարի վարագույրները և լույսով ողողեց Իրանը»: X-ի մեկ այլ օգտատեր Սեյեդ Յասեր Ջաբրաիլին ևս այսպես է նկարագրել Ալլահ օ Աքբարի հնչեղությունը ողջ Իրանում. «Ալլահ Աքբար նշանակում է՝ իրանի ժողովրդի իսլամական հեղափոխությունը այնպես որ հաղթեց փահլավի բռնապետությանը և ամերիկյան իմպերիալիզմին, նաև կհաղթի օլիգարխիկ շահագործմանը։ Մենք մինչև վերջին շունչը կանգնած ենք մեր իմաստուն առաջնորդ Իմամ Խամենեիի կողքին»:

Սաիդ Փիշվային նաև իր գրառման մեջ գրել է. «Իրանի իսլամական հեղափոխությունը բեկումնային պահ էր, որը հույսը արթնացրեց մարդկանց սրտերում: Իմամ Խոմեյնիի իմաստուն ղեկավարությամբ Իրանի ժողովուրդը հասավ ազատության և անկախության: Եկեք միասին շարունակենք այս ճանապարհը՝ ավելի պայծառ ապագա կերտելու համար»:

Անդրադառնալով Սիոնիստական ​​ռեժիմի դեմ հրադադարի պարտադրման նկատմամբ Գազայի ժողովրդի վերջին հաղթանակին, Էբրահիմ Էզաթջահը  գրել է. «Հակառակ բոլոր չարակամների կամքին, մենք այս տարի տոնում ենք Իսլամական հեղափոխության հաղթանակը, մինչդեռ Գազայի ժողովրդի հաղթանակը Իրանի հեղինակության և Իսլամական հեղափոխության ևս մեծ ձեռքբերում էր, որը դրսևորվեց»:

X-ի օգտատեր Մաեդե Ռազավին նույնպես կարծում է. «Իսլամական հեղափոխությունը Իրանը փրկեց ամբարտավաններից կախվածության ճահճից: Եվ ստեղծելով անկախ իշխանություն՝ ստեղծվեց ազգի իրանը»։

Անդրադառնալով Իրանի Բահմանի 22-ի երթում՝ Թեհրանի ժողովրդի փառահեղ ներկայությանը, Քոսար Բաղերին գրել է. «Քաղաքը արթուն է, փողոցները՝ աշխույժ, ամեն փողոցից ու հետնանցքից մարդկանց ալիք է սկսվել դեպի Թեհրանի Ազադի հրապարակ։ Հեղափոխական երգերի ձայնը միախառնված է ազգի անսասան քայլերին։ Սա պարզապես երթ չէ, սա նորացված հավատարմություն է հեղափոխության իդեալներին»։

X-ի մեկ այլ օգտատեր Արմիտան նույնպես ընդգծել է Իմամ Խոմեյնիի իմաստուն առաջնորդությանը և գրել է. «Իսլամական հեղափոխությունը նոր դարաշրջանի սկիզբ դրեց Իրանի պատմության մեջ, և նրա հաղթանակը բոլոր մարդկանց տարբեր խավերի համերաշխության արդյունքն էր, Բահմանի 22-ին Իրանը ազատվեց արտաքին կախվածությունից»:

Փիր Նիա անունով մեկ այլ X օգտատեր գրել է. «Իրանի Իսլամական հեղափոխությունը իրականացավ Աստծո առաքյալի անարատ շառավիղից մի մարդու հրաշք ձեռքով, և նա հույս ներշնչեց աշխարհի ճնշվածներին:  Նրա խոսքով, իրականում իսլամական հեղափոխությունն ունի երեք հիմնական հենասյուներ՝ իսլամ, կրոնական առաջնորդություն, ժողովուրդ, և այս երեք սյուներն էլ կարևոր և էական դեր են խաղացել իսլամական հեղափոխության հաղթանակում»։