Իրանի արտգործնախարար. Արևմուտքը պետք է շատ քայլեր ձեռնարկի Իրանի վստահությունը շահելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i228606-Իրանի_արտգործնախարար._Արևմուտքը_պետք_է_շատ_քայլեր_ձեռնարկի_Իրանի_վստահությունը_շահելու_համար
Սահաբ - Ի պատասխան Իրանի հետ համաձայնության գալու ԱՄՆ նոր նախագահի ցանկության՝ Իրանի արտգործնախարարն ասել է, որ Արեւմուտքը պետք է շատ քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահությունը շահելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2025 13:07 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարար. Արևմուտքը պետք է շատ քայլեր ձեռնարկի Իրանի վստահությունը շահելու համար

Սահաբ - Ի պատասխան Իրանի հետ համաձայնության գալու ԱՄՆ նոր նախագահի ցանկության՝ Իրանի արտգործնախարարն ասել է, որ Արեւմուտքը պետք է շատ քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահությունը շահելու համար։

Ինչպես հաղորդում է Sahab ցանցը՝ վկայակոչելով ISNA-ին, Սեյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, թե Իրանի հետ համաձայնագիրը «լավ» կլինի, հայտարարել է, որ չնայած պատրաստ է լսել ԱՄՆ նախագահի խոսքերը և չնայած Իրանին խրախուսմանը նոր բանակցություններ սկսելու համար ամերիկյան կողմի հետ ևս մեկ համաձայնագիր ձեռքբերելու նպատակով, հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ 2015 թվականի համաձայնագրի հետ, Արևմուտքից ավելի շատ քայլեր է պահանջում։

2018 թվականին Թրամփը կեղծ պատրվակով դուրս եկավ համաշխարհային տերությունների, այդ թվում ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային համաձայնագրից (JCPOA), և որդեգրելով «առավելագույն ճնշման արշավի» քաղաքականությունը՝ նա վերականգնեց Իրանի դեմ նախկին պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին այս համաձայնագրով, և նոր պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ։

Sky News-ի հետ զրույցում Իրանի արտգործնախարարն ի պատասխան հետպատերազմյան Գազայի և պաղեստինցիների՝ դեպի այլ երկրներ  հարկադիր միգրացիայի վերաբերյալ Թրամփի վիճահարույց հայտարարությանը, ինչպես նաև Դանիայի ինքնիշխանության տակ գտնվող Գրենլանդիա կղզին գնելու Թրամփի մտադրությանն, ասաց. Առաջարկվում է պաղեստինցիների փոխարեն, վտարել իսրայելցիներին և ուղարկել Գրենլանդիա՝ որպեսզի մեկ քարով երկու թռչուն խփեն։