Իրանական կերամիկայի բիենալեն․ Իրանը կերամիկական արվեստի համաշխարհային բևեռ է
https://parstoday.ir/hy/news/iran-i228610-Իրանական_կերամիկայի_բիենալեն_Իրանը_կերամիկական_արվեստի_համաշխարհային_բևեռ_է
Pars Today - Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության գեղարվեստական ​​հարցերով փոխնախարարը, ուղերձում անդրադարձավ Իրանի կերամիկական արվեստի բիենալեի փակման արարողությանը․ «Աշխարհի կերամիկական արվեստի բևեռը հնագույն ժամանակներից եղել է Իրանը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2025 13:19 Asia/Tehran
  •  Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության գեղարվեստական ​​հարցերով փոխնախարար Նադերեհ Ռեզային
    Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության գեղարվեստական ​​հարցերով փոխնախարար Նադերեհ Ռեզային

Pars Today - Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության գեղարվեստական ​​հարցերով փոխնախարարը, ուղերձում անդրադարձավ Իրանի կերամիկական արվեստի բիենալեի փակման արարողությանը․ «Աշխարհի կերամիկական արվեստի բևեռը հնագույն ժամանակներից եղել է Իրանը»։

 

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության գեղարվեստական հարցերով փոխնախարար Նադերեհ Ռեզային, կերամիկական արվեստի 12-րդ ազգային բիենալեի փակման արարողության նախօրեին ուղերձում ասել է, որ մի կողմից, կերամիկան և խեցեղենը եղել են առօրյա կյանքի ամենակարևոր գործիքները, իսկ մյուս կողմից՝ եղել են իրանական ժողովրդի գեղարվեստական ​​արտահայտությունը, և նշեց, որ այս միտումը երբեք չի դադարել Իրանում և միշտ եղել է արդիական, և միշտ առաջ է շարժվել:

Ըստ Pars Today-ի, Ռեզային, նշելով, որ իրանական կերամիկայի ոլորտի դիրքն աշխարհում բարձրացվել է, հավելել է.«Այսօր կերամիկական ոլորտի իրանցի արվեստագետների շնորհիվ Իրանը աշխարհում կերամիկական արվեստի գլխավոր բեւեռներից է»:

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության գեղարվեստական հարցերով փոխնախարարի ուղերձի մեկ այլ հատվածում ասվում է. «Կերամիկական  արվեստի բիենալեն վերջին տարիներին այս բնագավառի առաջընթացի կարևոր միտում է ստեղծել, և անսահման շարժումով ու կերամիկայի ոլորտում գեղարվեստական ​​սահմանների ընդլայնմամբ արվեստի այս ճյուղում առաջացրել է ժամանակակից տեսք։

2025թ. հունվարի 3-ին Թեհրանում մեկնարկեց Իրանի կերամիկայի 12-րդ ազգային բիենալեն: