Շնորհավոր Իսլամի մեծ մարգարեի՝ Մաբաասի տոնը
-
Ալնաբի մզկիթը՝ Սաուդյան Արաբիայի Մեդինայում գտնվող Մոհամմադ մարգարեի դամբարանը համարվում է մուսուլմանների կարևորագույն ուխտատեղիներից մեկը
Այսօր (երեքշաբթի)՝ լուսնային հիջրեթի 1446 թվականի Ռաջաբ ամսի 27-ին, 2025 թվականի հունվարի 28-ին, նշվում է Իսլամի մեծ մարգարեի՝ Մոհամմադի մարգարե նշանակվելու Մաբաասի տոնը։
Մաբաասը ,այն օրն է ,երբ Մեծ մարգարե՝ Մոհամմադը 40 տարեկանում Հարա քարանձավում Աստծո կողմից՝ Գաբրիէլ հրեշտակապետի միջոցով նշանակվեց մարգարե։
Նա նշանակվեց որպես մարգարե, տգիտության և անբարոյականության մեջ թաթախված հասարակությանը հրավիրելու դեպի բարոյականություն, մարդկային արժանապատվություն և ինքնավստահություն։
Աստվածային սուրբ գրքով՝ Ղուրանով, որն իր հրաշագործությունն է, Մուհամմադ մարգարեն նոր հասկացությունների հիմք դրեց մարդկային հասարակության մեջ, ինչպիսիք են կանանց և աղջիկներին հարգելը, կռապաշտության դեմ պայքարելը, մերձավորներին օգնելը, միաստվածությունը, մեկ Աստծո պաշտելը, բարոյականությունը և լուսաբանեց մարդկանց այս և հանդերձյալ աշխարհի երջանկության հասնելու ճանապարհը։
Սահաբ ցանցի հայկական ալիքն աշխարհի բոլոր մուսուլմաններին շնորհավորում է մուսուլմանների ամենամեծ տոնի՝ Մոհամմադ մարգարեի Բեսաթի տոնի կապակցությամբ։