Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի կողմից արհեստական ​​ինտելեկտի և ռոբոտաշինության օգտագործման կարևորումը
https://parstoday.ir/hy/news/iran-i228620-Իրանի_բանակի_ռազմացամաքային_ուժերի_կողմից_արհեստական_ինտելեկտի_և_ռոբոտաշինության_օգտագործման_կարևորումը
Սահաբ - Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է, որ արհեստական ​​ինտելեկտի և ռոբոտաշինության զարգացմանն ու տարածմանը համաքայլ, այսօրվա մարտերը լրջորեն տարբերվել են անցյալի մարտերից, ուստի այս երկու գիտություններն առավելագույնս օգտագործվել են Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի զորավարժությունների ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2025 14:34 Asia/Tehran
  • Իրանի բանակի  ռազմացամաքային ուժերի կողմից  արհեստական ​​ինտելեկտի և ռոբոտաշինության օգտագործման կարևորումը

Սահաբ - Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է, որ արհեստական ​​ինտելեկտի և ռոբոտաշինության զարգացմանն ու տարածմանը համաքայլ, այսօրվա մարտերը լրջորեն տարբերվել են անցյալի մարտերից, ուստի այս երկու գիտություններն առավելագույնս օգտագործվել են Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի զորավարժությունների ժամանակ։

Ինչպես հաղորդում է  Սահաբ ցանցը հղում անելով Իրանի ուսանողների լրատվական գործակալությանը (ISNA), Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝  գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ,բանակի ռազմացամաքային ուժերի անվտանգային, հարձակողական և շարժական զորավարժությունների եզրափակիչ ​​փուլի ավարտին զուգընթաց, ասել է,-Իրանի բանակի ռազմացամաքային ուժերն իրենց զորավարժություններում առավելագույնս օգտագործել են արհեստական ​​ինտելեկտի և ռոբոտաշինության երկու գիտությունները, իսկ ռոբոտային գործողություններն իրականացվել և գնահատվել են հետազոտությունների և ինքնաբավության Ջիհադ կազմակերպության արտադրած սարքավորումների միջոցով:

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերի զորավարժությունների ուղերձին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, -Զինված ուժերի հիմնական պարտականությունն է պաշտպանել  Իրանի հողը և ապահովել ժողովրդի անվտանգությունը, և  անհրաժեշտ է   առավելագույն պատրաստվածությունը պահպանելով՝ այս ուղերձը հասցնել թշնամիներին, ,որ զինված ուժերը լիովին պատրաստ են էլեկտրոնային պատերազմում  դիմակայել նրանց։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի  ռազմացամաքային ուժերի երկփուլ զորավարժություններում չափվել է ռազմաօդային ուժերի ուղղաթիռների պատրաստվածությունը։