ՄԱԿ-ում Իրանի դեսպանը պատասխանել է Իսրայելի նախագահի հակաիրանական անհիմն մեղադրանքներին
Արձագանքելով Իսրայելի նախագահի հակաիրանական անհիմն մեղադրանքներին, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ դրանք անհիմն են և հնչում են տարածաշրջանի երկրների դեմ ռեժիմի կործանարար գործունեությունը թաքցնելու նպատակով։
2025 թվականի հունվարի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հոլոքոստի զոհերի հիշատակի արարողության ժամանակ Սիոնիստական ռեժիմի նախագահը հայտարարել է․ «Իրանը զանգվածային ոչնչացման զենք է մշակում՝ Իսրայելը ոչնչացնելու նպատակով»։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդին ուղղված նամակում գրել է.«Իրանը կտրականապես մերժում է նման անհիմն պնդումները, որոնք այլ նպատակ չունեն, քան միջազգային հանրության ուշադրությունը շեղել Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ ապարտեիդ ռեժիմի կողմից իրականացվող սարսափելի հանցագործություններից»:
Նա հավելել է․ «Անկասկած, Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված միակ սպառնալիքն է։ Մարդկության դեմ հանցագործություններից ու Պաղեստինի ժողովրդի ցեղասպանությունից ու բացի, Սիոնիզմը շարունակում է իր անողոք ագրեսիան Լիբանանի և Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Այս գործողությունները ՄԱԿ-ի կանոնադրության և Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի ակնհայտ խախտում են»:
Իրավանին հավելել է․ «Իրանը կոչ է անում միջազգային հանրությանը և մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պատասխանատվության ենթարկել ապարտեիդի այս ռեժիմին իր հանցագործությունների համար և վճռական միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու միջազգային իրավունքի համապատասխանությունը»: