«Ֆաջր» թատերական փառատոնի շրջանակներում, հատուկ հյուրի ներկայությամբ, բեմադրվել է հայկական խմբի ներկայացումը
«Ֆաջր» միջազգային թատերական փառատոնի 43-րդ շրջանի յոթերորդ օրը Թեհրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել հայական թատերական խմբի «մեկ ժամ հիշողություն» ներկայացմանը։Այս մասին հայտնել է «Ֆաջր» միջազգային թատերական 43-րդ փառատոնի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ներկայացման առաջին ցուցադրությունն արժանացել էր հանդիսատեսի մեծ ուշադրությանը։
«Մեկ ժամ հիշողություն» ներկայացման ռեժիսորն է Վահե Շահվերդյանը։
Երկրորդ բեմականացման հանդիսատեսը Ռուսաստանից և Ուզբեկստանից ժամանած հյուրերն էին։
Ներկայացման հատուկ հյուրը ՀՀ դեսպանը, ողջունելով հայկական խմբին, ուրախություն է հայտնել փառատոնին նրանց մասնակցության կապակցությամբ։
Սա «Ֆաջր» թատերական փառատոնին Հայաստանից ներկայացված երկրորդ բեմադրությունն էր։
Առաջին բեմադրությունը, որի ռեժիսորն է Ժիրայր Դադասյանը, կոչվում է «Արդաղիոն»։
Փառատոնը կշարունակվի ևս երեք օր։