«Ֆաջր» թատերական փառատոնի շրջանակներում, հատուկ հյուրի ներկայությամբ, բեմադրվել է հայկական խմբի ներկայացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i228660-Ֆաջր_թատերական_փառատոնի_շրջանակներում_հատուկ_հյուրի_ներկայությամբ_բեմադրվել_է_հայկական_խմբի_ներկայացումը
«Ֆաջր» միջազգային թատերական փառատոնի 43-րդ շրջանի յոթերորդ օրը Թեհրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել հայական թատերական խմբի «մեկ ժամ հիշողություն» ներկայացմանը։Այս մասին հայտնել է «Ֆաջր» միջազգային թատերական 43-րդ փառատոնի հասարակայնության հետ կապերի բաժինը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2025 14:41 Asia/Tehran
  • «Ֆաջր» թատերական փառատոնի շրջանակներում, հատուկ հյուրի ներկայությամբ, բեմադրվել է հայկական խմբի ներկայացումը

«Ֆաջր» միջազգային թատերական փառատոնի 43-րդ շրջանի յոթերորդ օրը Թեհրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել հայական թատերական խմբի «մեկ ժամ հիշողություն» ներկայացմանը։Այս մասին հայտնել է «Ֆաջր» միջազգային թատերական 43-րդ փառատոնի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ներկայացման առաջին ցուցադրությունն արժանացել էր հանդիսատեսի մեծ ուշադրությանը։

«Մեկ ժամ հիշողություն» ներկայացման ռեժիսորն է Վահե Շահվերդյանը։ 

Երկրորդ բեմականացման հանդիսատեսը Ռուսաստանից և Ուզբեկստանից ժամանած հյուրերն էին։ 
Ներկայացման հատուկ հյուրը ՀՀ դեսպանը, ողջունելով հայկական խմբին, ուրախություն է հայտնել փառատոնին նրանց մասնակցության կապակցությամբ։

Սա «Ֆաջր» թատերական փառատոնին Հայաստանից ներկայացված երկրորդ բեմադրությունն էր։ 
Առաջին բեմադրությունը, որի ռեժիսորն է Ժիրայր Դադասյանը, կոչվում է «Արդաղիոն»։

Փառատոնը կշարունակվի ևս երեք օր։