Վերջին 3 տարում Իրանում 16 հազար հոգով ավելացել է հետազոտող ուսանողների թիվը
https://parstoday.ir/hy/news/iran-i228666-Վերջին_3_տարում_Իրանում_16_հազար_հոգով_ավելացել_է_հետազոտող_ուսանողների_թիվը
Վերջին 3 տարում, իրանցի ուսանող-հետազոտողների թիվն աճել է 16 հազարով, 137 հազարից հասնելով 153 հազարի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2025 14:53 Asia/Tehran
  • Վերջին 3 տարում Իրանում 16 հազար հոգով ավելացել է հետազոտող ուսանողների թիվը

Վերջին 3 տարում, իրանցի ուսանող-հետազոտողների թիվն աճել է 16 հազարով, 137 հազարից հասնելով 153 հազարի։

Իրանի բարձրագույն կրթության հետազոտությունների և պլանավորման ինստիտուտի ղեկավար Ալի Բաղեր Թահերինիան ասել է. «Ընթացիկ ուսումնական տարում ուսանողների թիվը գերազանցել է երեք միլիոն 500 հազարը՝ նախորդ ուսումնական տարվա համեմատ աճելով 6 տոկոսով»։
Նա հավելել է․ «Միջազգային վիճակագրական տվյալների և ԲՈՒՀ-երի թվի ստանդարտ սահմանման հիմամբ՝ Իրանում ներկայումս գործում է 440 ԲՈՒՀ։ Այս թվի մեջ են մտնում նաև ոչ կառավարական, շահույթ չհետապնդող հաստատությունները, որոնք անկախ են և չեն ենթարկվում կենտրոնական համալսարանին»։ 
Թահերինիան ասել է. «Ըստ Բարձրագույն կրթության հետազոտական և պլանավորման ինստիտուտի տվյալների՝ Իրանը 11-րդն է համալսարանների թվով։ Առաջին տեղում Հնդկաստանն է՝ 5349 համալսարանով, որին հաջորդում են Ինդոնեզիան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Բրազիլիան, Մեքսիկան, Ռուսաստանը, Ճապոնիան , Ֆրանսիան և Գերմանիան»։