5 կետ համաիրանական «Նահատակ Սոլեյմանի» նավի մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i228670-5_կետ_համաիրանական_Նահատակ_Սոլեյմանի_նավի_մասին
«Նահատակ Սոլեյմանի» նավը կառուցվել է Պահապանների Կորպուսի կողմից՝ կատամարան և տրիմարան դասի նավերի հնարավորությունների համադրությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2025 06:19 Asia/Tehran
  • 5 կետ համաիրանական «Նահատակ Սոլեյմանի» նավի մասին

«Նահատակ Սոլեյմանի» նավը կառուցվել է Պահապանների Կորպուսի կողմից՝ կատամարան և տրիմարան դասի նավերի հնարավորությունների համադրությամբ։

Pars Today-ի այս հոդվածում կանդրադառնանք այս հրթիռանետ նավի հնարավորություններին և կիրառման նպատակին։

1․ Նավը կառուցվել է իրանցի մասնագետների կողմից՝ ներքին գիտելիքի ու հնարավորությունների կիրառմամբ։ Պահապանների կորպուսը որոշել է գիտագեն ընկերությունների հետ համագործակցությամբ ամեն տարի կառուցել մեկ նավ, որոնք կլինեն ավելի թեթև և ավելի դիմացկուն։

2․ «Նահատակ Սոլեյմանի» նավի գործառնական հեռավարությունը կազմում է ավելի քան 750 կմ։ Այս հեռավորությունը սահմանված է այն դեպքերի համար, երբ նավն առաքելություն է իրականացնում միայնակ։ Բարձրագույն ռազմական հրամանատարության կողմից առաջարկվել է սահմանել ևս 5 հազար մղոն հեռավորություն՝ համատեղ առաքելությունների համար։

Եթե այս նավին կցվի Իրանի ՌԾՈՒ նավատորմի մեկ այլ նավ, դրա հեռահարությունը կարող է ավելանալ մի քանի անգամ։ Այդ նպատակով, վերջին տարիներին Կորպուսը կառուցել է նաև  օժանդակ նավեր, այդ թվում՝ «Նահատակ Ռուդաքի» և «Նահատակ Մահդավի» նավերը։ «Նահատակ Մահդավի» նավը գտնվում է կառուցման վերջին փուլում։

3․ Այս ալյումինե նավի կառուցման մեջ գրանցվել է ռեկորդային ձեռքբերում, ինչի շնորհիվ, Իրանը հայտնվել է ավելի քան 60 մ եկարությամբ ալյումինե նավեր արտադրող երեք երկրների թվում, ինչը մեծացրել է ԻՀՊԿ հետագա հաջողությունների շրջանակը այլ նպատակներով կիրառվելու համար նախատեսված նավերի կառուցման գործում։

4․ «Նահատակ Սոլեյմանի» նավի վրա տեղադրված ռադարները և ախտորոշիչ համակարգերը կարող են արդյունավետ կերպով վերահսկել ցամաքային, ստորգետնյա և օդային տեղաշարժերը:

Ռադիոլոկացիոն և որսման համակարգերից բացի, նավը հագեցած է նաև ուղղահայաց թռիչքային պաշտպանության համակարգերով, որն ունի ավելի քան 150 կիլոմետր հեռահարություն։ Որոշ վերլուծաբաններ նշում են, որ դա «Սայադ 3» պաշտպանական համակարգն է։

Նավը հագեցած է նաև կարճ հեռահարության համակարգով՝ անօդաչու թռչող սարքերի, թևավոր հրթիռների և օդային այլ սպառնալիքների դեմ պայքարելու համար:

5․ «Նահատակ Սոլեյմանի» նավը հագեցած է նաև հարձակման համար անհրաժեշտ համակարգերով։ Լուսանկարում երևում է որ հրամանատարական կամրջին հարող տախտակամածի երկու կողմերում տեղակայված են 6 թևավոր հրթիռներ։