Արաղչին հույս է հայտնել Իրանի և Եվրամիության միջև կառուցողական փոխգործակցության համար
Սահաբ - Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Իրանի և Եվրամիության միջև կառուցողական փոխգործակցություն կլինի այս կառույցում Լեհաստանի նախագահության ընթացքում :
Իրանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի խոսնակի գլխավոր վարչության հաղորդմամբ, Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ հեռախոսազրույցում շնորհավորել է Լեհաստանին Եվրամիությունում ռոտացիոն կարգով նախագահելու կապակցությամբ և մտքեր է փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Անդրադառնալով Իրանի և եվրոպական երեք երկրների միջև ընթացող բանակցություններին՝ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ խնդիրների լուծման համար Իրանը միշտ հավատարիմ է եղել երկխոսության և փոխգործակցության վրա հիմնված մոտեցմանը, միևնույն ժամանակ լիովին պատրաստ է բոլոր իրավիճակներին։
Իսկ Լեհաստանի ԱԳ նախարարը, անդրադառնալով Իրանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 550-ամյա պատմությանը և բարեկամության պայմանագրի շուրջ 100-ամյա պատմությանը, երկու երկրների հարաբերությունները բնութագրել է որպես բարեկամական և ընդգծել Իրանի և Եվրոպայի միության միջև առկա խնդիրները, այդ թվում՝ միջուկային հիմնախնդիրը։