Իրանի Մազանդրան նահանգը 335 մլն դոլարի ապրանք է արտահանել աշխարհի 45 երկիր
https://parstoday.ir/hy/news/iran-i228698-Իրանի_Մազանդրան_նահանգը_335_մլն_դոլարի_ապրանք_է_արտահանել_աշխարհի_45_երկիր
Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարան նահանգը վերջին 10 ամսում ավելի քան 1 միլիոն 451 հազար  տոննա ապրանք է արտահանել 45 երկիր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2025 13:15 Asia/Tehran
  • Իրանի Մազանդրան նահանգը 335 մլն դոլարի ապրանք է արտահանել աշխարհի 45 երկիր
    Իրանի Մազանդրան նահանգը 335 մլն դոլարի ապրանք է արտահանել աշխարհի 45 երկիր

Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարան նահանգը վերջին 10 ամսում ավելի քան 1 միլիոն 451 հազար  տոննա ապրանք է արտահանել 45 երկիր։


Մազանդարան նահանգի մաքսային ծառայության պատասխանատու Ամիր Ջամշիդին նշել է. «Վերջին 10 ամիսների ընթացքում Մազանդարանից աշխարհի 45 երկրներ է արտահանվել   335 միլիոն դոլարի ապրանք»։։
Pars Today-ի հաղորդմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Մազանդարանցի արտահանման ծավալը կշռի առումով աճել է 11, արժեքի առումով՝ 29 տոկոսով:
Անդրադառնալով նահանգից արտահանման կարևոր ուղղություններին, Ջամշիդին նշել է․ «Արտահանման ամենախոշոր ծավալը գրանցվել է դեպի 5 երկրներ։ Իրաք է արտահանվել 118 միլիոն 814 հազար դոլարի, Ռուսաստան՝ 117 միլիոն 25 հազար դոլարի, Թուրքմենստան՝ 24 միլիոն 477 հազար դոլարի, Ղազախստան՝ 13 միլիոն 552 հազար դոլարի, Պակիստան՝ 9 միլիոն 795 հազար դոլարի ապրանք»։