Մեկնաբանություն - Ինչու՞ է անհրաժեշտ, որպեսզի աշխարհն աջակցի Իրանին՝ փախստականներին ընդունելու հարցում
Օտարերկրյա քաղաքացիների և փախստականների իրանական կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ աշխարհը պետք է օգնի Իրանին՝ շարունակելու միլիոնավոր աֆղան միգրանտներին և փախստականներին տրամադրվող աջակցությունը։
Աֆղանստանի հարցերով Նորվեգիայի հատուկ ներկայացուցիչ Բալ Կլոմանի հետ հանդիպման ժամանակ, Նադեր Յարահմադին ասել է. «Թեհրանն ակնկալում է, որ Նորվեգիան իր դաշնակիցներին և գործընկերներին կհորդորի աջակցել Իրանին՝ աֆղան փախստականներին ընդունելու հարցում և հիմքեր կստեղծվեն Իրանում փախստականներին աջակցող ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության համար»:
Անդրադառնալով Աֆղանստանի ներկայիս ճգնաժամի ձևավորման հարցում արտատարածաշրջանային գործոնների դերին ինչպիսիք են ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի ներխուժումն այդ երկիր, որի հետևանքով գրանցվել է միգրացիա դեպի հարևան երկրներ, Յարահմադին հավելել է, որ աֆղան փախստականների ապաստանի հարցը գլոբալ խնդիր է, որի լուծման համար անհրաժեշտ է միջազգային հանրության լուրջ համագործակցությունը։
Իրականում, Իրանի կաղմից ավելի քան 4 տասնամյակ աֆղան փախստականներին հյուրընկալելու օգուտը քաղել են եվրոպական երկրները, քանի որ հարևանության պատճառով, այդ փախստականներն ապաստանում են հիմնականում Իսլամական Հանրապետությունում։
Աֆղանստանից Եվրոպա թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքում նույնպես իրավիճակը նույնն է։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Իրանը հյուրընկալում է ավելի քան 5 միլիոն աֆղան փախստականների, իսկ այս հանգամանքի նկատմամբ համաշխարհային անուշադրության բացասական հետևանքները կարող են ազդել տարածաշրջանային և միջազգային սոցիալական, անվտանգային և նույնիսկ տնտեսական պայմանների վրա:
Միևնույն ժամանակ, Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող շարունակական դաժան պատժամիջոցները ավելի են սահմանափակում Թեհրանի տնտեսական և ֆինանսական կարողությունները՝ շարունակելու հյուրընկալել և ապաստանել միլիոնավոր փախստականների, որոնց մեծամասնությունն աֆղանցիներ են:
Այլ կերպ ասած, միլիոնավոր աֆղան փախստականներին ապաստան տալու ծանր բեռը, որը ենթադրում է նաև սուբսիդավորում, համապատասխան ենթակառուցվածքների ապահովում և արտոնությունների տրամադրում, Իրանի ուսերին է։
Դեպի հարևան երկրներ աղֆանների միգրացիայի ծավալների աճը պայմանավոված է Աֆղանստանում անվտանգության, զբաղվածության, սննդի, կրթության և առողջապահության ոլորտներում տիրող վատ իրավիճակով։ Եվ Իրանը համոզված է, որ վերոնշյալ պայմանների բարելավումը հնարավոր է համաշխարհային աջակցության, կայուն կառավարման և ավելի ակտիվ ծառայությունների մատուցմամբ, ինչը բխում է ոչ միայն Աֆղանստանի ժողովրդի, այլ նաև բոլոր հարևան երկրների և միջազգային հանրության շահերից:
Սա նշանակում է, որ Աֆղանստանի ճգնաժամը չպետք է մոռանալ այլ գլոբալ ճգնաժամերի, այդ թվում՝ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով։
Ու թեև Աֆղանստանի հարցերով Նորվեգիայի ներկայացուցիչ Բալ Կլոմանը բարձր է գնահատել Իրանի կողմից աֆղան փախստականների հյուրընկալությունը, սակայն Թեհրանն ակնկալում է, որ արևմտյան երկրները կհասկանան աֆղան փախստականներին ընդունելու կարևորությունը և կմեծացնեն համագործակցությունն ու աջակցությունն այս հարցում, քանի որ աֆղան փախստականներին Արևմուտք ուղարկելը կարող է խնդիրներ ստեղծել հենց արևմտյան երկրների համար: