Իրանում պատրաստվում է «Արաքսը՝ փրփրալի գետ» վավերագրական ֆիլմը
https://parstoday.ir/hy/news/iran-i228758-Իրանում_պատրաստվում_է_Արաքսը_փրփրալի_գետ_վավերագրական_ֆիլմը
Իրանի  վավերագրական, փորձարարական և անիմացիոն կինոյի զարգացման կենտրոնը հայտնել  է «Արաքսը՝ փրփրալի գետ» վավերագրական ֆիլմի պատրաստման մասին, որը պատմում է Արաքս սահմանային գետի ափին ապրող ժողովուրդների ծագումնաբանության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2025 13:34 Asia/Tehran
  •  Տիկին Շաբնամ Մողադամը «Արաքսը՝ փրփրալի գետ» վավերագրական ֆիլմի պատմությունը ձայնագրելիս
    Տիկին Շաբնամ Մողադամը «Արաքսը՝ փրփրալի գետ» վավերագրական ֆիլմի պատմությունը ձայնագրելիս

Իրանի  վավերագրական, փորձարարական և անիմացիոն կինոյի զարգացման կենտրոնը հայտնել  է «Արաքսը՝ փրփրալի գետ» վավերագրական ֆիլմի պատրաստման մասին, որը պատմում է Արաքս սահմանային գետի ափին ապրող ժողովուրդների ծագումնաբանության մասին։

 

Իրանի Ռադիոհեռուստատեսության Սահաբ ցանցի հայկական ալիքի հաղորդման համաձայն՝ այս վավերագրական ֆիլմն  ուսումնասիրում է Իրանում, Հայաստանում, Նախիջևանում և Ադրբեջանում ապրող մարդկանց ծագումնաբանությունը, ովքեր համատեղ օգտագործում են այս սահմանային գետը:

«Արաքսը՝ փրփրալի գետ» վավերագրական ֆիլմի հետազոտողը, պրոդյուսերը և ռեժիսորը Հադի Աֆարիդեն է։ Ֆիլմի պատմությունը  պատմում է հայտնի դերասանուհի Շաբնամ Մողադամը։

Աֆարիդեն այս վավերագրական ֆիլմը պատրաստել է պրոֆեսիոնալ թիմի համագործակցությամբ: