Իրանն ու Ադրբեջանն ընդգծել են տնտեսական փոխանակումները մեծացնելու անհրաժեշտությունը
Քաղաքական հարցերով ԻԻՀ նախագահի խորհրդականը և Ադրբեջանի նախագահի օգնականը, հանդիպման ժամանակ, ընդգծել են երկու երկրների ոչ կառավարական կառույցների միջև տնտեսական փոխանակումների մեծացման անհրաժեշտությունը։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ քաղաքական հարցերով ԻԻՀ նախագահի խորհրդական Մեհդի Սանային, X-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Հիքմեթ Հաջևի հետ հանդիպմանը, գրել է․ «Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկու երկրների հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր»։
Նա նշել է․ «Հանդիպման ժամանակ անդրադարձել ենք երկու երկրների ժողովուրդների բարեկամական ու եղբայրական հարաբերություններին և ընդգծել թյուրրիմացությունները հարթելու և համապարփակ քաղաքական հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև տնտեսական ու ոչ կառավարական փոխանակումների մեծացման անհրաժեշտությունը»: