Բնական և հանքային պաշարների ոլորտում Իրանն աշխարհում հինգերորդն է
Իրանի Երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման կազմակերպության ղեկավարն ասել է. «Մոտ 27,5 տրիլիոն դոլար արժողությամբ բնական պաշարներով, ներառյալ նավթը, գազը և տարբեր բնական և հանքային պաշարներ, Իրանը զբաղեցնում է աշխարհում հինգերորդ տեղը»:
«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ Դարիուշ Էսմայիլին նշել է. «Նշված ռեսուրսների մոտ 5 տոկոսը կազմում են հանքային ռեսուրսները, այդ թվում՝ 1400 միլիարդ դոլար արժողությամբ հումքը, որն արդյունահանվելու և վերամշակվելու դեպքում կարող է ստանալ 50-ից բարձր գործակից, ինչը շատ արժեքավոր կլինի»։
Նրա խոսքով․ «Իրանում հանքավայրերի հետախուզումը մեծ մասամբ եղել է մակերևութային։ Մենք երբեք չենք իրականացրել խորը հետախուզում: Սակայն այսօր, հետախուզժման ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, մենք կարող ենք ուսումնասիրել և քարտեզագրել երկրի խորքերը։ Այդ ուսումանսիրություններից ամենակարևորն օդային երկրաֆիզիկական ուսումնասիրություններն են, որոնք իրականացվում են ուղղաթիռներով և հնարավորություն են տալիս տվյալներ ձեռք բերել տվյալներ ստորգետնյա պաշարների մասին»: