Իրանից տարանցվող ապրանքների ծավալն աճել է 27 տոկոսով
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ճանապարհների կառավարման կազմակերպության տարանցման գրասենյակի գլխավոր տնօրենն ասել է. «Իրանի տարածքով բեռնափոխադրումների ծավալը 10 ամսում հասել է 15 միլիոն տոննայի, ինչը 27-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Ջավադ Հեդայաթին, նշելով, որ նախատեսվում է տարանցման ծավալը հասցնել տարեկան 40 մլն տոննայի, հավելել է․ «Այս տարվա համար երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով ապրանքների տարանցման նպատակային ցուցանիշը կազմում է 16 մլն տոննա։ Ընթացքիկ տարվա 10 ամիսների ըթնացքում տրանսպորտային բեռնափոխադրումների ծավալը հասել է մոտ 15 մլն տոննայի, ինչը մոտ 27 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»:
Նրա խոսքով․ «Առևտրային համաձայնագրերը և տնտեսական կառույցներին, ներառյալ ՇՀԿ-ին ու ԲՐԻԿՍ-ին Իրան անդամակցությունը, նպաստել են այս ճանապարհով առևտրի ծավալների աճին:
Հեդայաթին ասել է․ «Իրանի և Չինաստանի միջև միջազգային ավտոմոբիլային և ուղևորափոխադրումների մասին համաձայնագրի տեխնիկական և փորձագիտական փուլերն ավարտվել են և առաջիկայում այն կստորագրվի։ Այս փաստաթուղթն ամբողջական կապ կստեղծի Իրանի, Չինաստանի, Թուրքիայի և Եվրոպայի միջև»։