Իրանը և Ադրբեջանն ընդգծել են Հյուսիս-Հարավ միջանցքի կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i228802-Իրանը_և_Ադրբեջանն_ընդգծել_են_Հյուսիս_Հարավ_միջանցքի_կարևորությունը
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևն այսօր (կիրակի) Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել և զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 02, 2025 13:59 Asia/Tehran
  • Իրանը և Ադրբեջանն ընդգծել են Հյուսիս-Հարավ միջանցքի կարևորությունը

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևն այսօր (կիրակի) Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել և զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ այս հանդիպումից հետո Հաջիևը «X» սոցիալական ցանցում գրել է. «Այս հանդիպմանը, որպես Բաքվում կայացած բանակցությունների շարունակություն, մտքեր փոխանակեցինք երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, հատկապես ընդգծվեց Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարևորությունը»։

Ադրբեջանի այս բարձրաստիճան պաշտոնյան, ով այժմ գտնվում է Թեհրանում, շաբաթ օրը հանդիպել է Իրանի նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սանայիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։ Նրանք հատկապես կենտրոնացել են վստահության ձևավորման և թյուրիմացությունների վերացման, դիվանագիտությունից դուրս համագործակցության ընդլայնման և տնտեսական ու առևտրային հարաբերությունների ամրապնդմանն առնչվող թեմաների վրա:

Այս հանդիպումն իրականացվել է Իրանի նախագահի քաղաքական խորհրդականի հրավերով։