Կովկասից զբոսաշրջիկներ ներգրավելու Իրանի ջանքերը. Զբոսաշրջիկների 85%-ը գոհ է Իրանի անվտանգությունից
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության եւ ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի-Ամիրին, անդրադառնալով Իրանի անվտանգությունից զբոսաշրջիկների 85 տոկոսի գոհունակությանը, ասել է. «Պետք է փորձենք զբոսաշրջիկներին Կովկասից և Կենտրոնական Ասիայից բերել Մազանդարան նահանգ (Հյուսիսային Իրան)»։
Սեյեդ Ռեզա Սալեհի-Ամիրին ընդգծելով, որ թշնամիները փորձում են բացասական իմիջ ստեղծել Իրանի վերեբերյալ, ասաց. «Արևմուտքը իրանաֆոբիայի նախագիծն իրականացնում է մեծ ներդրումներով, մինչդեռ Իրան մեկնող զբոսաշրջիկների մեծամասնությունը, իրենց ճանապարհորդությունն ավարտելուց հետո, ամբողջովին փոխում են իրենց կարծիքը՝ Իրանի անվտանգության և գեղեցկության մասին»։
Իրանի մշակութային ժառանգության նախարարը մատնանշելով որ մենք միաժամանակ պետք է հպարտ լինենք մեր բոլոր քաղաքակրթական ժառանգություններով, ասաց. «Իրանում մեր պեղումներով զբաղվող խմբերն ամեն օր ներկայացնում են Իրանից նոր պատկեր՝ նոր բացահայտումների մոջոցով, սակայն իմպերյալիզմը ներդրում է կատարել իրանաֆոբիայի նախագծում և թույլ չի տալիս արտացոլել Իրանի իրական պատկերը»։
Սալեհի Ամիրին, անդրադառնալով երկրի հյուսիսային նահանգներում ծովային զբոսաշրջության հնարավորություններին, ասել է. «Հյուսիսային նահանգներում մեր կարևորագույն կարողություններից մեկը ծովն է, ուստի Գերագույն առաջնորդի կողմից կարևորվում է նաև ծովային քաղաքականության մշակումը, Մազանդարան նահանգը կարող է լինել ներդրումային դրախտ, և մենք պետք է ավելի շատ հնարավորություններ ընձեռենք այս նահանգում ներդրողներ ներգրավելու ուղությամբ»։