Փեզեշքյան․ Տարածաշրջանի սահմանների փոփոխությունը որեւէ կերպ ընդունելի չէ
https://parstoday.ir/hy/news/iran-i228856-Փեզեշքյան_Տարածաշրջանի_սահմանների_փոփոխությունը_որեւէ_կերպ_ընդունելի_չէ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը համարել է Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը և ասել.-Տարածաշրջանի սահմանների փոփոխությունը որևէ կերպ ընդունելի չէ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2025 07:35 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Տարածաշրջանի սահմանների փոփոխությունը որեւէ կերպ ընդունելի չէ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը համարել է Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը և ասել.-Տարածաշրջանի սահմանների փոփոխությունը որևէ կերպ ընդունելի չէ։

Երկուշաբթի օրը, Թեհրան այցելած Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ,  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ՝ Մասուդ Փեզեշքյանն ասել է․«Տարածաշրջանից դուրս որոշ տերությունների փորձերը անհրաժեշտ են դարձնում տարածաշրջանի երկրների միասնության ամրապնդումն ու համերաշխությունը, նաև տարաձայնություններից խուսափելը»․-հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։

Հայտարարելով, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները, բացի բարիդրացիական հարաբերությունների բաղադրիչներից, հիմնված են եղբայրական և ազգակցական հարաբերությունների վրա, Փեզեշքյանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության շահագրգռվածությունը տնտեսական, քաղաքական, մշակութային, պաշտպանական և անվտանգության տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հարցում և ասել է․-Մենք նաև ընդգծում ենք առևտրի և տրանսպորտային ոլորտում խոչընդոտների արագ վերացումը և ողջունում ենք երկու երկրների միջև փորձի փոխանակումը։

«Ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները հարևան և իսլամական երկրների հետ, քանի որ կարծում ենք, որ մահմեդականների միջև ցանկացած տարաձայնություն կամ վեճ կհանգեցնի թշնամիների միջամտությանը», — նշել է նա։

Շնորհակալություն հայտնելով Իրանի նախագահի հետ հանդիպման կապակցությամբ և Ադրբեջանի նախագահի ողջույնն ու իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձը փոխանցելով, Հիքմեթ Հաջիևն ասել է․-Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես Ադրբեջանի բարեկամ և եղբայրական երկիր, մեզ համար մեծ նշանակություն ունի, մենք ցանկանում ենք բարձրացնել երկու երկրների հարաբերությունների մակարդակը, և բարեբախտաբար այսօր պայմանները նպաստավոր են այդ նպատակի համար։

Գոհունակություն հայտնելով Թեհրանում ունեցած զրույցների կապակցությամբ, Հաջիևը Ադրբեջանի նախագահի հրավերն է փոխանցել Փեզեշքյանին այդ երկիր այցելելու համար և ասել է․- Ադրբեջանի ժողովուրդը շատ է սիրում Ձեզ և մենք անհամբեր սպասում ենք Ձեր այցին Ադրբեջան։