Աշխարհի 35 երկրներ օգտագործում են իրանական կենսատեխնոլոգիական դեղամիջոցներ
https://parstoday.ir/hy/news/iran-i228870-Աշխարհի_35_երկրներ_օգտագործում_են_իրանական_կենսատեխնոլոգիական_դեղամիջոցներ
Pars Today - Իրանի բժշկական կենսատեխնոլոգիական արտադրանք արտադրողների և արտահանողների ասոցիացիայի քարտուղարը հայտնել է երկրի կենսատեխնոլոգիական արտադրանքը 35 երկրներ արտահանվելու մասին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Փետրվար 04, 2025 12:33 Asia/Tehran
  • Աշխարհի 35 երկրներ օգտագործում են իրանական կենսատեխնոլոգիական դեղամիջոցներ

Pars Today - Իրանի բժշկական կենսատեխնոլոգիական արտադրանք արտադրողների և արտահանողների ասոցիացիայի քարտուղարը հայտնել է երկրի կենսատեխնոլոգիական արտադրանքը 35 երկրներ արտահանվելու մասին:

Իրանի Բժշկական կենսատեխնոլոգիական արտադրանք արտադրողների և արտահանողների  ասոցիացիայի քարտուղար Հոսեյն Ամիր Ազոդին ասել է. «Չնայած ճնշող պատժամիջոցներին, Իրանի դեղագործական կենսատեխնոլոգիայի արդյունաբերությունը անցյալ տարի արտահանվել է 33 երկիր, իսկ այս տարի՝ 35 երկիր»:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ն, Ամիր Ազոդին Թեհրանում Կենսատեխնոլոգիական դեղերի և հարակից արդյունաբերության չորրորդ կոնգրեսի և ցուցահանդեսի շրջանակներում նշել է. -Իրանի դեղագործական կենսատեխնոլոգիական արդյունաբերությունը 2 մլրդ դոլար արտարժութային խնայողություն է երկրի համար, և Իրանի դեղագործական արտադրանքի արտահանման 60 տոկոսը կապված է այս ոլորտի հետ:

Բժշկական կենսատեխնոլոգիական արտադրանք արտադրողների և արտահանողների ասոցիացիայի քարտուղարը հավելել է,- Այսօր կենսատեխնոլոգիայի ոլորտում համաշխարհային դեղագործական 150 արտադրանքից 40-ն արտադրվում է Իրանում։