Մեկնաբանություն - Ի՞նչ ուղերձներ ունեն Իրանի պաշտպանական նոր ձեռքբերումները
https://parstoday.ir/hy/news/iran-i228886-Մեկնաբանություն_Ի_նչ_ուղերձներ_ունեն_Իրանի_պաշտպանական_նոր_ձեռքբերումները
Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին զուգընթաց՝ այսօր՝ երեքշաբթի, երկրի հարավ-արևմուտքում մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Էղթեդար(Հզորություն)» զորավարժությունների երկրորդ փուլը, որի առանցքում ՀՕՊ ուժերն են։ Կիրակի օրը Իրանի հարավային ափունքին տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրթիռային քաղաքի շնորհանդեսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2025 14:36 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ի՞նչ ուղերձներ ունեն Իրանի պաշտպանական նոր ձեռքբերումները

Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին զուգընթաց՝ այսօր՝ երեքշաբթի, երկրի հարավ-արևմուտքում մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Էղթեդար(Հզորություն)» զորավարժությունների երկրորդ փուլը, որի առանցքում ՀՕՊ ուժերն են։ Կիրակի օրը Իրանի հարավային ափունքին տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրթիռային քաղաքի շնորհանդեսը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի  հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է. «Այս հրթիռային համակարգերը և քաղաքները կարող են երկրի ներսում հարյուրավոր կիլոմետր խորությունից սպառազինվել, կրակել և հարվածել իրենց թիրախներին ծովերի խորքում»:Անդրադառնալով այդ համակարգերի առանձնահատուկ հնարավորություններին՝ նա ասաց. «Այս համակարգերն ունեն եզակի առանձնահատկություններ, որոնք գտնվում են աշխարհում ծովային թեւավոր հրթիռների առաջնակարգ  տեխնոլոգիայի եզրին։ Հրթիռներ, որոնց շարժումն այլևս գծային չէ, բայց լիովին ղեկավարվում են և լիովին խելացի են թիրախները հայտնաբերելու  գործում»:

Վերջին օրերին ու ամիսներին Իրանի աշխարհագրության տարբեր հատվածներում մի քանի անգամ ներկայացվել են ընդհատակյա ռազմական քաղաքներ: Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից ստորգետնյա այս քաղաքների ներկայացումը կարեւոր ուղերձներ է պարունակում։

Կարևոր ուղերձներից մեկն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ ուշադրություն է դարձնում իր ռազմական կարողությունների հզորացմանը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ծովային ոլորտում։ Իրանի Իսլամական Հանրապետության այս մոտեցումը բխում է ռազմական զսպման ուժեղացմանը տված կարևորությունից:

Մյուս կարևոր ուղերձն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը սպառնալիքներին համահունչ թարմացնում են իրենց ռազմական հնարավորություններն ու կարողությունները։ Փաստորեն, այս ստորգետնյա քաղաքների ներկայացումը ցույց է տալիս, որ ռազմական տեխնիկայի ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն ստատիկ պահվածք չունի, այլեւ զինված ուժերն ունեն անհրաժեշտ դինամիկա և բնիկ գիտելիքներ՝ զինտեխնիկան թարմացնելու համար։

Այս ստորգետնյա քաղաքների ներկայացման մեկ այլ կարևոր ուղերձն այն է, որ թշնամին Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական հնարավորությունները գնահատելիս չպետք է սխալ հաշվարկ կատարի։ Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին ասել է.«Այս հրթիռային քաղաքները մեր ուժերի մի մասն են։ Հրթիռային քաղաքների ներկայացումը թշնամիների հաշվարկներն ավելի ճշգրիտ դարձնելու համար է, որպեսզի նրանք չսխալվեն, քանի որ նրանց սխալները կարող են իրենց և մյուսներին դժվարության մեջ գցել»:

Ստորգետնյա քաղաքների ներկայացման ամենակարևոր ուղերձներից մեկը Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից պաշտպանության և անվտանգության սկզբունքների պահպանումն է, քանի որ այդ քաղաքները կառուցված են գետնի խորքում, որպեսզի թշնամին չունենա այս ստորգետնյա քաղաքներին հարվածելու հնարավորություն։ Փաստորեն, զինված ուժերի, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի և բանակի բազաների և ստորգետնյա քաղաքների կարևորագույն հատկանիշը նրանց գտնվելու վայրի գաղտնիությունն է։ Այս հատկությունը չեզոքացնում է իրանական զենքի պահեստների դեմ բունկեր քանդող ռումբեր օգտագործելու թշնամու սպառնալիքները: Մարտական ​​ինժեներական ոլորտի մասնագետների կարծիքով՝ ստորգետնյա քաղաքներն այնպես են կառուցված, որ թշնամու բունկեր պայթեցնող ռումբերը չեն կարող թափանցել այդ քաղաքներ և հարվածել Իրանի սպառազինության հնարավորություններին։ Հետևաբար, ստորգետնյա հրթիռային քաղաքների կառուցումը, զսպօչ ուժը մեծացնելու արդյունավետ միջոց է։

Վերջին կետն այն է, որ Իրանի ռազմական կարևոր ձեռքբերումների շնորհանդեսը կարող է անուղղակիորեն շոշափելի ազդեցություն ունենալ տարածաշրջանի մակարդակում ապագա քաղաքական և ռազմավարական շատ հավասարումների ձևավորման վրա: Այս ձեռքբերումը հակասում է Իրանի տարածաշրջանային դիրքերը թուլացնելու թշնամու քարոզչությանը։