Շվեդական Էրեբրուի դպրոցում հրաձգության հետևանքով շուրջ 10 մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/iran-i228898-Շվեդական_Էրեբրուի_դպրոցում_հրաձգության_հետևանքով_շուրջ_10_մարդ_է_զոհվել
Շուրջ 10 մարդ է զոհվել շվեդական Էրեբրու քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, տուժածների ընդհանուր թիվը ճշտվում է, հայտարարել է տեղի ոստիկանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2025 04:00 Asia/Tehran
  • Շվեդական Էրեբրուի դպրոցում հրաձգության հետևանքով շուրջ 10 մարդ է զոհվել

Շուրջ 10 մարդ է զոհվել շվեդական Էրեբրու քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, տուժածների ընդհանուր թիվը ճշտվում է, հայտարարել է տեղի ոստիկանությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 5 տուժածների մասին:

«Միջադեպի հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը պարզում է մահացածների ինքնությունը: Տուժածների ընդհանուր թիվը հայտնի չէ։

Հիշեցնենք՝ տեղական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Շվեդիայի կենտրոնական մասում գտնվող Էրեբրու քաղաքի Ռիկսբերգի մեծահասակների դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել: Կրակոցներն արձակվել են ինքնաձիգ զենքերից։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ինքնասպանություն է գործել:

Ռիկսբերգի դպրոցում սովորում է մոտ 2 հազար մարդ։