Իրանի ԱԳ նախարար. Մենք ամեն ջանք կգործադրենք հարեւանների հետ հարաբերությունները զարգացնելու համար
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ասել է. «Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ օգտագործելու դիվանագիտության ներուժը, հատկապես բարիդրացիական քաղաքականության շրջանակներում, խորացնելու և համակողմանիորեն զարգացնելու Իրանի հարաբերություններն իր հարևանների հետ»:
Երկուշաբթի օրը կայացել է Իրանի գործադիր գերատեսչությունների զարգացման և ռեսուրսների կառավարման փոխղեկավարների խորհրդակցական պարբերական հանդիպումը՝ Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ինչպես նաև երկրի գործադիր գերատեսչությունների ղեկավարների տեղակալների ու տնօրենների ներկայությամբ։
Այս հանդիպմանը Սեյեդ Աբբաս Արաղչին բացատրեց և մանրամասնեց տարածաշրջանային և միջազգային ասպարեզում սրընթաց և բարդ զարգացումների ընթացքը, ինչպես նաև արտաքին քաղաքականության և հարաբերությունների ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մոտեցումը, ջանքերն ու գործողությունները՝ ասելով. «Հարևանների հետ հարաբերությունների ընդլայնումը Իրանի սկզբունքային քաղաքականությունն է»։