Արաղչի. Իրանի դիվանագիտությունը փորձում է ավարտին հասցնել գրանցված ձեռքբերումները
«Ալ-Աղսայի փոթորիկ և Գազա. պատմություններ և իրողություններ» համաժողովի փակման արարողության ժամանակ Իրանի ԱԳ նախարարն ասլ է, որ դիվանագիտությունն օգտագործում է գրանցված ձեռքբերումները՝ ազգային շահերն ու անվտանգությունն ապահովելու համար։
Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ սեյեդ Աբբաս Արաղչին ասել է․ «Գործնական քայլերին և դիվանագիտությանը զուգահեռ, լրատվամիջոցները նույնպես շատ կարևոր դեր են խաղում իրավիճակը ճիշտ ներկայացնելու գործում»։
Նա նշել է․ «Եթե մեդիա ոլորտում և գործնական ասպարեզում հաջողություն չգրանցվի, հաղթանակը կվերածվի պարտության, ուստի դիվանագիտությունը, ԶԼՄ-ներն ու գործնական քայլեր անողները պետք է համագործակցեն»։
Արաղչին նշել է, որ մեդիադաշտում հաղթողը ասպարեզի և դիվանագիտության վերջնական հաղթողն է, հավելելով, որ ժամանակակից տեխնոլոգիաների և համացանցի առկայությունն ավելի շատ հնարավորություններ է ստեղծել մեդիա գործունեության համար։
Իրանի արտաքին քաղաքականության ապարատի ղեկավարն անդրադարձել է նաեւ «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո սիոնիստների խայտառակությանն, ասելով, որ սիոնիստները չկարողացան հասնել իրենց նպատակներին և պարտություն կրեցին։