Իրանի զինված ուժերն արդիականացվում են սպառնալիքներին և պահանջներին համապատասխան
https://parstoday.ir/hy/news/iran-i228920-Իրանի_զինված_ուժերն_արդիականացվում_են_սպառնալիքներին_և_պահանջներին_համապատասխան
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն ասել է, որ զինված ուժերը համալրվել են ժամանակակից և առաջադեմ համակարգերով և սարքավորումներով, որոնք համապատասխանում են օրվա սպառնալիքներին ու պահանջներին։ Նա նշել է, որ այդ համակարգերն ու սարքավորումներն արտադրվել են ներքին հնարավորություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 05, 2025 13:25 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերն արդիականացվում են սպառնալիքներին և պահանջներին համապատասխան

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն ասել է, որ զինված ուժերը համալրվել են ժամանակակից և առաջադեմ համակարգերով և սարքավորումներով, որոնք համապատասխանում են օրվա սպառնալիքներին ու պահանջներին։ Նա նշել է, որ այդ համակարգերն ու սարքավորումներն արտադրվել են ներքին հնարավորություններով։

 «Խաթամ ալ-Անբիա» բազայի  ՀՕՊ  շտաբի հրամանատար գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ասել է, որ մինչ Իսլամական հեղափոխությունը Իրանի պաշտպանական արդյունաբերությունը ավելի քան 90 տոկոսով կախված էր արտասահմանից, մինչդեռ հեղափոխության հաղթանակից և երկրում իսլամական համակարգի հաստատումից հետո, պաշտպանական կարիքների մեծ մասն  արտադրվում է իրանցի մասնագետների կողմից և նույնսիկ արտահանվում։
Անդրադառնալով վերջին իրադարձություններին, Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության և հզոր Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի ու ԱՄՆ-ի շարունակական թշնամությանը, Բաղերին նշել է, որ ԻԻՀ ԶՈՒ պաշտպանական և հարձակողական զինատեսակները միասնաբար ապահովում են կայուն և արդյունավետ զսպող մեխանիզմ։
Գեներալ-մայոր Բաղերին ասել է, որ «Խաթամ ալ-Անբիա» բազայում կստեղծվի միասնական հրամանատարություն, որը կստանձնի բանակի և ԻՀՊԿ  ՀՕՊ ուժերի հրամանատարությունը։